Последние новости

Դավիթ Բաբայան․ Հուսով ենք՝ ճանապարհն այսօր կբացվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշխատանքներ տարվում են և հուսով ենք, որ այսօր Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը կբացվի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:

 


«Բաներ կան, որ չենք կարող հրապարակային ասել, բայց մեծ աշխատանք է տարվել Հայաստան-Արցախ-Սփյուռք և աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, և մեր խողովակներով: Կարծում եմ՝ հնարավորություն կա բացվելու:

Բայց պետք է հասկանալ, որ նման միջադեպերը, ահաբեկչական գործողությունները կարող են լինել շարունակական. ըստ երևույթին՝ այդպես է լինելու:», - ասաց Բաբայանը։

Նա նշեց, որ այս գործընթացում նախապայմաններ չկան. «Ադրբեջանի արածը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, ինչպես նաև նյեմբերի 9-ի համատեղ հայտարարության»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ