Բաքվում Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարությունները գնահատել են որպես «միջամտություն»
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն աննախադեպ կեղծավորությամբ և ամբարտավանությամբ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարին մեղադրել է «միջամտության» մեջ միայն այն պատճառով, որ նա բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը։
Նախօրեին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի կառավարությունն աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի նախագծի նոր տարբերակի վրա և մոտ ապագայում այն կփոխանցի Բաքվին։ Նա մատնանշել է, որ «Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը ներառում է դրույթ Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության քննարկման համար միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին»։
Հաջիզադեի խոսքով, «հայկական կողմի նման մանիպուլյացիաները, որոնք խոչընդոտում են խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացին, ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ»:
«Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների իրավունքների և անվտանգության պաշտպանության համար միջազգային մեխանիզմ ստեղծելու» Հայաստանի նախաձեռնությունը և. Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ հաշտության համաձայնագրի նախագծում այդ մասին դրույթ ներառելու ջանքերը բացարձակապես անհիմն են, և նման փորձերը որևէ արդյունք չեն տա։ Այս ջանքերը ցույց են տալիս, որ Հայաստանը դեռևս չի հրաժարվել Ադրբեջանի դեմ իր տարածքային պահանջներից՝ հակասելով միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև Պրահայի և Սոչիի պայմանագրերին, որոնց համաձայն՝ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Հաջիզադեն։ «Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հերթական անգամ հիշեցնում է Երևանին, որ «Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, և այս տարածաշրջանում բնակվող հայազգի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության համաձայն։ Հայաստանի միջամտությունը հայազգի բնակիչների վերաինտեգրման գործընթացին, որն Ադրբեջանի ներքին խնդիրն է, անընդունելի է»,- նրանց մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-05 12:41
Это движение также для вас, чтобы освободить от этих оков также вас. Я ясно говорю, что та повестка, которую мы диктовали и диктуем, – об истине, о широком социальном примирении и о благословении Господа Бога. Об этом заявил сегодня, 5 мая, лидер движения «Тавуш во имя родины», архиепископ Баграт Галстанян собравшимся после Литургии во дворе монастыря Ахарцин, передает News.am.
-
2024-05-05 10:37
Движение, возглавляемое предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном, начавшее накануне шествие из Киранца в Ереван, дошло до Ахарцина.
-
2024-05-05 10:32
Бывший омбудсмен Армении, председатель фонда «Татоян» Арман Татоян в интервью с порталом 168.am ответил на вопрос о том, собирается ли он заняться политикой.
-
2024-05-05 10:30
Партия «Свобода» безоговорочно поддерживает движение, возглавляемое архиепископом Багратом Галстаняном. Об этом на своей странице в Facebook написал бывший премьер-министр Армении Грант Багратян, передает News.am.