Последние новости

Էրդողանը կարող է ընտրություններում հավաքել ընտրողների ձայների 47,4 տոկոսը․ Optimar-ի հարցման արդյունքները

Ընտրողների ավելի քան 47 տոկոսը պատրաստ է քվեարկել Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի օգտին մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում, իսկ նրա ընդդիմախոս, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների ավելի քան 45 տոկոսը: Այս մասին վկայում են Optimar հետազոտական կենտրոնի հարցման տվյալները, որոնք ներկայացրել է Hürriyet թերթը:

«Optimar-ը, որը ղեկավարում է Հիլմի Դասդեմիրը, հասարակական կարծիքի ուսումնասիրման ընկերություններից մեկն է, որի գործունեությանը ես պարբերաբար հետևում եմ։ Սա այն ընկերություններից մեկն է, որը ճշգրիտ կանխատեսել է 2014 և 2018 թվականների նախագահական ընտրությունները և 2017 թվականի հանրաքվեն: Optimar-ի հարցումը, որն անցկացվել է մարտի 13-18-ը 1916 հարցվողների շրջանում, պարունակում է կարևոր տվյալներ: Իհարկե, հարցումները, որոնք կանցկացվեն, երբ ընտրությունները ավարտվեն, ավելի խորաթափանց կլինեն, բայց Optimar-ի հարցումը լույս է սփռում քվեատուփի վրա»,-գրում է թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։

Հարցման տվյալներով՝ հիմնական պայքարը կընթանա Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։ Այսպես, գործող նախագահը, ըստ տվյալների, հավաքել է 47,4 տոկոս, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45,3 տոկոս։

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն մայիսի 14-ին:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ