ԹՎԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ` ԵՐԵՎԱՆԻ DOING DIGITAL FORUM-ՈՒՄ
Հայկական SPRING PR-ի Doing Digital Forum (DDF) անդրանիկ միջոցառումը, որի համակազմակերպիչն է Ամերիաբանկը, նախատեսված է միավորելու ոլորտի առաջատարներին՝ ուսումնասիրելու թվային փոխակերպման վերջին միտումներն ու լավագույն փորձը: Ֆորումի գլխավոր խոսնակը թվային փոխակերպման և ֆինթեքի միջազգային հանրահայտ փորձագետ Քրիս Սքիներն է։ Միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնագետների ու ղեկավարների մոտ ինչպես կառավարությունից, ֆինանսական և տեխնոլոգիական էկոհամակարգից, այնպես էլ այլ ոլորտներից և մեդիաներից: DDF-ը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 5-ին Երևանում, Հայաստան։ Մանրամասները` http://www.doingdigital.am/:
DDF-ի հիմնադիր, SPRING PR-ի համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն ընդգծել է թվային էկոհամակարգի բոլոր խաղացողների միջև մշտական հաղորդակցության անհրաժեշտությունը՝ սահուն և անխափան փոխակերպման գործընթաց ապահովելու համար. «Մենք հետևում ենք գլոբալ միտումներին և ստեղծում Doing Digital հարթակը, որպեսզի հեշտացնենք քննարկումները միտումների, բիզնեսի դինամիկայի, մարտահրավերների և հնարավորությունների մասին, որոնց այսօր բախվում են թվայնացման գործընթացում ներգրավված բոլոր դերակատարները»:
«Որպես հայաստանյան ֆինանսական ոլորտում թվային փոխակերպման առաջամարտիկ՝ մենք նախաձեռնել ենք ինքներս մեզ նորովի բացահայտելու, ապահով ֆինանսական և տեխնոլոգիական միջավայր ստեղծելու հետաքրքիր ճամփորդություն` բարելավելով կյանքի որակը։ Մասնավորապես, այս միջոցառման ակունքներում լինելը և համատեղ ջանքերով Քրիս Սքիներին Հայաստան հրավիրելը ևս մեկ անգամ վկայում է, որ Ամերիան հանձն է առել խթանել Հայաստանում մտածելակերպի փոփոխությունն ու ընդլայնել թվային փոխակերպման գործընթացը», - նշել է Doing Digital Forum-ի համակազմակերպիչ Ամերիաբանկի Տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը։
Ելույթների և պանելային քննարկումների միջոցով թվային բիզնեսի և տեխնոլոգիաների վերաբերյալ իրենց պատկերացումներով կկիսվեն ոլորտի ավելի քան 20 առաջատար մասնագետներ Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից, McKinsey-ից, Forbes-ից, Visa-ից, Hexens-ից, FAST Foundation-ից, Revytech-ից, Fastex-ից, ICDT Global-ից, Apricot Capital-ից, Beta FT-ից, ինչպես նաև ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի, SPRING PR-ի ու Ամերիաբանկի ներկայացուցիչները:
«Մենք հպարտ ենք, որ DDF-ի նորարարական գործընկերն ենք Հայաստանում։ Քանի որ Visa-ն շարունակաբար աջակցում է երկրում թվային փոխակերպման առաջընթացին, մենք ուրախ ենք փոխանցել մեր ունեցած միջազգային փորձն ավելի մեծ լսարանի։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ քննարկումների հարթակ ստեղծելու համար, և բոլոր մասնակիցներին մաղթել արդյունավետ հանդիպումներ»,- ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային ղեկավար Դիանա Կիգուրաձեն:
DDF-ը նոր գաղափարներ ու տեխնոլոգիաներ բացահայտելու, մասնագիտական կապերի ձևավորման լավագույն հնարավորություններից է:
«Թվային տեխնոլոգիաները փոխակերպում են ներդրումային ոլորտն ու նոր հնարավորություններ ստեղծում նորարարական գաղափարների մեջ ներդրումներ կատարելու համար։ Հուսով եմ՝ Doing Digital Forum-ը տեղացի և օտարերկյա մասնագետներին կտրամադրի հատուկ հարթակ՝ մտքեր փոխանակելու ու ներդրումային մշակույթը խթանելու»,- նշել է ֆորումի ներդրումային գործընկեր Apricot Capital-ի համահիմնադիր Վարդան Ամարյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 10:01
"Не забывайте, что Иран - глубинное государство. Смерть президента не приведет к серьезным внутриполитическим потрясениям, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук Ваге ДАВТЯН.
-
2024-05-20 09:10
«Чем должен руководствоваться полицейский в чине полковника, если видит, как его министр, запинаясь, жалобно просит прощения за упоминание Арцаха или Республики Арцах?» - пишет депутат фракции «Честь имею» Тигран Абрамян.
-
2024-05-16 15:48
В рамках 33-го бизнес-форума ЕБРР 15 мая в гостинице Двин Ардшинбанк, стратегический партнер и флагманский спонсор мероприятия, организовал панельную дискуссию по вопросу экономических и торговых санкций. Инициатива Ардшинбанка объединила на одной площадке международных экспертов, а также представителей частного и государственного секторов, заинтересованых в контроле за санкционными процессами. Основной целью дискуссии стал обмен мнениями и помощь участникам в практической реализации соблюдения санкций.
-
2024-05-16 11:43
Определенная часть армянской общественности, по всей вероятности, до сих пор не осведомлена о требованиях, предъявляемых Армении со стороны турецко-азербайджанского союза, полагает экс-министр экономики Карен ЧШМАРИТЯН.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2024-04-08 16:56
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն վաճառվեց, կառուցվածքում փոփոխություններ են արվել։ Տեղեկությունը հայտնում է բանկի պաշտոնական կայքը։ «Բաժնետերերի և կարգավորող մարմինների բոլոր անհրաժեշտ հաստատումները ստանալուց հետո բանկի վաճառքի գործարքը կնքվել է, և «Ամերիաբանկի» բաժնետերերի կառուցվածքի համապատասխան փոփոխությունները գրանցվել են»,- ասված է հաղորդագրությունում։
-
2024-03-29 15:14
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով:
-
2024-03-21 17:33
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ։ Զգալի աճել է նաև Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թվաքանակը՝ վերջին 3 տարում ավելանալով գրեթե 3 անգամ:
-
2024-03-11 14:49
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը: Այս մրցանակն Ամերիաբանկի չորրորդ անընդմեջ հաղթանակն է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմելուն ու ավելի կայուն ապագա կառուցելուն միտված նախաձեռնությունների ֆինանսավորման ոլորտում։