Последние новости

«GALLUP»․ Ո՞ւմ են ձայն տալու երևանցիներն ավագանու առաջիկա ընտրություններին

Երևանի բնակիչների շրջանում հարցված 805 քաղաքացիների գրեթե կեսը՝ 38,8%-ը, չի կողմնորոշվել քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցում, հայտարարել է Հայաստանում «GALLUP International Association»-ի ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընդառաջ հարցման արդյունքները։

Հարցին, թե Երևանի բնակիչները ո՞ր կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին են պատրաստվում քվեարկել սեպտեմբերի 17-ի ավագանու ընտրություններում, հարցվածների 33,8%-ը դժվարացել է պատասխանել, 19,2%-ը՝ հրաժարվել է պատասխանել:

Հարցվածների 15.1%-ը նշել է, որ ձայնը տալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուի Տիգրան Ավինյանին։ «Ազգային Առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին իր ձայնն է պատրաստվում տալ 9,6%-ը, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի թեկնածու Անդրանիկ Թևանյանի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 3.8%-ը, «Հանրապետություն» կուսակցության Արտակ Զեյնալյանի օգտին՝ 3.0%-ը, «Հանրային Ձայն» կուսակցության թեկնածու Արտակ Գալստյանի՝ 2.7%-ը։ «Ապրելու Երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանի օգտին հարցված 805 քաղաքացիներից պատրաստ է քվեարկել 2.5%-ը, «Հաղթանակ» կուսակցության թեկնածուի՝ Վիկտոր Մնացականյանի օգտին՝ 1.5%-ը։

Օգոստոսի 9-ին «GALLUP International Association»-ի ավագանու առաջիկա ընտրությունների վերաբերյալ հարցման արդյունքներ էր հրապարակել։ Այդ ժամանակահատվածում, ըստ հարցումների, երևանցիների կեսից ավելին (63%) չոր կողմնորոշվել քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցում։

Օգոստոսի 23-ին մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը։ Ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։

ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 14 կուսակցություններին։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն են՝ «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Ժողովրդավարական Համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Արդար Հայաստան» կուսակցություն։

Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:

Armenia Today

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ