Последние новости

Ո՞Ր ԻՐԵՐՆ ԵՆ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ WI-FI-Ի ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ

Երբեմն տան ինտերնետ կապի հետ կապված խնդիրները կարող են պայմանավորված լինել ոչ միայն սարքի տեխնիկական բնութագրերով, այլ նաև շրջապատող իրերով։

Ո՞ր իրերը կարող են ազդեցություն ունենալ Wi-Fi-ի արագության և կայունության վրա:

1 Միկրոալիքային վառարանը էլեկտրամագնիսական ճառագայթում է արձակում ռոութերի հաճախականությանը մոտ հաճախականությամբ (մոտավորապես 2,4 ԳԳց): Միաժամանակյա աշխատանքի դեպքում կարող են առաջանալ Wi-Fi-ի ազդանշանի խափանումներ։

2 Պատերը՝ հատկապես աղյուսից, մարմարից և բետոնից, կարող են դանդաղեցնել կամ թուլացնել ռոութերի ազդանշանը։

3 Անլար ֆիքսված հեռախոսները նույնպես դանդաղեցնում են Wi-Fi-ը։

4 Bluetooth սարքերը, անլար մկնիկը, ստեղնաշարերը կամ նույնիսկ էլեկտրական թեյնիկը, որոնք շատ մոտ են ռոութերին, կարող են խանգարել Wi-Fi ազդանշանին:

5 Ապակուց մեծ ակվարիումները կարող են խանգարել Wi-Fi ազդանշանին, եթե դրան մոտ են գտնվում։

6 Խոշոր կահույքը և դեկորը նույնպես դանդաղեցնու են Wi-Fi ազդանշանը:

7 Հայելին կարող է արտացոլել ռոութերի ռադիոալիքային ճառագայթումը, ինչը կարող է նվազեցնել ազդանշանի որակը:

8 Ռադիոկառավարվող խաղալիքների ազդանշանները կարող են ծածկել Wi-Fi ազդանշանը և թուլացնել այն:

Կարևոր է հիշել, որ չնայած այս իրերը կարող են խանգարել Wi-Fi-ին, ժամանակակից ռոութերները սովորաբար ունեն տեխնոլոգիա և առանձնահատկություններ՝ նման ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։ Այնուամենայնիվ, եթե բախվում եք Wi-Fi-ի հետ կապված խնդիրների, արժե հաշվի առնել ռոութերի միջավայրը և սենյակում գտնվելու վայրը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ