Դավիթ Բաբայան․ Արցախին Ադրբեջանի կողմից որևէ հումանիտար օգնություն չի տրամադրվել
Ադրբեջանական լրատվամիջոցներն իրար հերթ չտալով՝ հայտարարում են, թե երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշել է մարդասիրական նպատակներով սննդամթերքի բեռ ուղարկել Արցախ: Ըստ նույն տեղեկության՝ 20 տոննայանոց 2 բեռնատար է ուղարկվել Արցախ՝ տարբեր պարենային ապրանքներով և հիգիենայի պարագաներով, և 2 մեքենայով էլ՝ հաց։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ասել է. «Արցախին Ադրբեջանի կողմից որևէ հումանիտար օգնություն չի տրամադրվել, Արցախն ակնկալում է, որ իրենց հումանիտար օգնություն հասնի Հայաստանից՝ Բերձորի միջանցքով»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Դավիթ Բաբայանը նաև մեզ հայտնեց, որ տվյալ պահին Արցախում իրավիճակը կայուն է, սակայն բարդ է։
«Հիմա, իհարկե, վերականգնվում են որոշ բաներ, մենք ակնկալում ենք՝ Բերձորի միջանցքով Հայաստանից հումանիտար բեռներ գան։ Սպասում ենք, որ հիմա առաջին հումանիտար բեռը պաշարված Արցախ մտնի Գորիսից և Բերձորի միջանցքով հասնի Ստեփանակերտ»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Նա նաև ընդգծեց, որ այս ամենից զատ՝ պետք է Արցախում որոնողական աշխատանքներ իրականացվեն՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերին, անհետ կորածներին գտնելու համար։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ուղիղ եթերում հնչեցրած հայտարարությանը, թե «Արցախի ժողովրդին Ադրբեջանի կողմից չկա ուղիղ սպառնալիք», Դավիթ Բաբայանը չցանկանկացավ ընդհանրապես որևէ կերպ մեկնաբանել։
«Ես իսկապես չեմ ուզում մեկնաբանել այդ հայտարարությունները, ինչ պետք է ասեմ՝ մարդիկ տեղահանված, զոհվածներ, անհայտ կորածներ ունենք, շրջափակման մեջ գտնվող մարդիկ, այդ թվում՝ զոհված երեխաներ, ինչ ասեմ, չեմ էլ ուզում մեկնաբանել»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-01 07:08
В Польской университетской библиотеке в польском городе Познань нашли 27 оригинальных томов из частной коллекции братьев Якоба и Вильгельма Гримм. Об этом сообщил Daily Mail.
-
2024-05-01 06:52
В Тбилиси спецназ применил перцовый спрей для разгона митингующих против закона об иноагентах перед зданием парламента. Ситуация на проспекте Руставели в Тбилиси периодически накаляется. В эти минуты в районе улицы Чичинадзе происходят столкновения между правоохранителями и участниками акции протеста, сообщает Первый грузинский канал.
-
2024-05-01 06:47
Католикос Великого Дома Киликийского Арам I выразил поддержку Первопрестольному Святому Эчмиадзину за его патриотическую позицию и деятельность. Об этом говорится в официальном заявлении патриархата.
-
2024-05-01 06:41
Союз журналистов Армении сообщил о начале правового процесса, связанного с инцидентом в парламенте Армении, в котором участвовали Артур Сукоян, помощник депутата фракции "Айстан" Левон Кочарян и журналист Civic.am Давид Левонян.