Последние новости

Երևանի մետրոյում գնացք է խափանվել

Երևանի մետրոյում առավոտյան գնացք է խափանվել։ Տեղեկությունը հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

«Ժամը 08:15-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում»,– ասված է հաղորդագրությունում։

Ժամը 08:50-ից Երևանի մետրոպոլիտենն անցել է միգծանի - երկկողմանի երթևեկության, այսինքն` ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում, ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։

Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, այնուհետ իջնում գնացքից և մյուս գիծ տեղափոխվում «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։

Մետրոպոլիտենը խնդրում է ուղևորներին հետևել կայարանի հերթապահի ցուցումներին և ներողություն խնդրում պատճառված անհարմարության համար։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ