ԵԱԶԲ-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ՑՈՒՑԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ,
որի առևտրային ենթակառուցվածքն արդիականացվե է Բանկի դրամաշնորհի հաշվին
ԵԱԶԲ–ի՝ դոլարով եռամյա պարտատոմսերի դեբյուտային թողարկումը ցուցակում է անցել և հոկտեմբերի 26-ից ընդգրկվել է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) Abond պարտատոմսերի հիմնական ցուցակում, հայտնում է Եվրասիական զարգացման բանկի մամուլի ծառայությունը։
Մինչ այս բորսայի ենթակառուցվածքը արդիականացվել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) Տեխնիկական աջակցության հիմնադրամի դրամաշնորհի հաշվին, ինչը հնարավորություն է տվել ավելի քան 2 անգամ ավելացնել արժեթղթերի ցուցակման ընդհանուր արժեքը։ Այս մասին հայտարարել է ԵԱԶԲ–ի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը Հայաստան կատարած այցի ընթացքում։
«Սա կարևոր իրադարձություն է մեզ համար՝ հատկապես հաշվի առնելով մեր մասնակցությունը բորսայի ենթակառուցվածքի արդիականացմանը։ Սեփական պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանի ֆինանսական շուկայում՝ AMX-ում հետագա ցուցակումով, դարձավ ևս մեկ քայլ, որը հաստատում է ԵԱԶԲ-ի՝ որպես ԵԱՏՄ տարածաշրջանի զարգացման առաջատար ինստիտուտի պատրաստակամությունը՝ խթանելու տեղական ֆինանսական շուկայի զարգացումը և աջակցություն ցուցաբերելու նրա առանցքային մասնակիցներին ու դերակատարներին»,- ասել է Նիկոլայ Պոդգուզովը:
2021–2022 թվականներին ԵԱԶԲ Տեխնիկական աջակցության հիմնադրամի միջոցով դրամաշնորհ է հատկացվել Հայաստանի ֆոնդային բորսային՝ նոր առևտրային համակարգի ծրագրային ապահովման արդիականացման և ներդրման համար։ Կատարված աշխատանքից հետո, բացի երկրորդային շուկայում առևտուր ապահովելուց, համակարգը, միջազգային չափանիշներին համապատասխան, թույլ է տալիս ներդրողներին բորսայի բրոքերների միջոցով ստանալ ուղղակի հասանելիություն բորսայի առևտրային հարթակներին, ինչպես նաև առևտուր անել առցանց ռեժիմում՝ վեբ և բջջային հավելվածների միջոցով:
Այսպես, ԵԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող արդիականացման շնորհիվ առևտրային համակարգը հասանելի է դարձել վերջնական ներդրողների համար, պարզեցվել է մասնակցությունը բորսայական առուվաճառքում և հնարավորություններ են ստեղծվել ավելացնելու շուկայի ուղղակի մասնակիցների և հայկական ընկերությունների IPO-ների թիվը: Նոր ծրագրային ապահովման ներդրումից հետո AMX Exchange–ի մասնակիցները հնարավորություն են ստացել միանալ ԵԱՏՄ անդամ երկրների բորսայական հարթակներին և այնտեղ իրականացնել գործարքներ։
Արդյունքում պետական արժեթղթերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների տարեկան ծավալն աճել է 138%-ով՝ 2019 թվականի 254 մլրդ դրամից 2023 թվականին հասնելով գրեթե 605 մլրդ դրամի։ Պետական արժեթղթերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներում կատարված գործարքների տարեկան թիվт աճել է 42%-ով՝ 2019թ․–ի 968-ից 2023թ․-ին հասնելով 1370-ի։ Արժեթղթերի ցուցակման ընդհանուր արժեքն աճել է ավելի քան երկու անգամ՝ 2019 թվականի 1,0 տրլն դրամից 2023 թվականին հասնելով 3,5 տրլն դրամի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 12:30
"Исламская Республика Иран - самый большой друг, самый теплый сосед и естественный союзник Республики Армения, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, историк Армен АЙВАЗЯН. - На данный момент, хотя и без соответствующей договорной базы, ИРИ фактически является гарантом безопасности Армении, по крайней мере, в Сюникской области.
-
2024-05-20 10:01
"Не забывайте, что Иран - глубинное государство. Смерть президента не приведет к серьезным внутриполитическим потрясениям, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук Ваге ДАВТЯН.
-
2024-05-20 09:10
«Чем должен руководствоваться полицейский в чине полковника, если видит, как его министр, запинаясь, жалобно просит прощения за упоминание Арцаха или Республики Арцах?» - пишет депутат фракции «Честь имею» Тигран Абрамян.
-
2024-05-16 15:48
В рамках 33-го бизнес-форума ЕБРР 15 мая в гостинице Двин Ардшинбанк, стратегический партнер и флагманский спонсор мероприятия, организовал панельную дискуссию по вопросу экономических и торговых санкций. Инициатива Ардшинбанка объединила на одной площадке международных экспертов, а также представителей частного и государственного секторов, заинтересованых в контроле за санкционными процессами. Основной целью дискуссии стал обмен мнениями и помощь участникам в практической реализации соблюдения санкций.