Ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի. Քերոբյանը` «Fly Arna»-ի մասին
«Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ ընկերությունը շուտով Հայաստանից չվերթեր չի իրականացի, այս մասին որոշումը կայացվելու է դեկտեմբերի 2-4-ն ընկած ժամանակահատվածում։
«Նման ինֆորմացիա չեմ լսել։ Ես գիտեմ, որ ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի, և այդ հարցը քննարկվում է։ Կարծում եմ` լուծումներ կտրվեն։ Մենք աշխատում ենք ընկերության հետ»,– ասաց Քերոբյանը։
Հարցին, թե ինչ լուծումների մասին է խոսքը, նախարարը պատասխանեց` այս պահին չի ցանկանում խոսել այդ մասին։
Հիշեցնենք` ընկերությունը 2021 թվականի դեկտեմբերի 10-ին պետական գրանցում է ստացել «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ից և ներկայանում է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով։ Համաձայն պետռեգիստրի՝ ավիաընկերությունն ունի 3 բաժնետեր, բայց ներկայանում է որպես ազգային փոխադրող:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 19:42
Координатор инициативы Аветик Чалабян в беседе с журналистами заявил, что вместе с Менуа Согомоняном сегодня представил в прокуратуру сообщение о преступлении.
-
2024-05-03 19:41
Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные партии «Гражданский договор».
-
2024-05-03 19:39
Минобороны Армении сообщило о предстоящих взрывных работах в рамках разминирования участка границы в Тавуше.
-
2024-05-03 19:38
Католикос всех армян Гарегин II принял в Первопрестольном Святом Эчмиадзине делегацию, возглавляемую руководителем Организации исламской культуры и коммуникации Ирана Мохаммадом Мехди Иманипуром.