Последние новости

Վրաստանն արգելել է դեպի Հայաստան երթևեկությունը բոլոր տեսակի մեքենաների համար

Վրաստանն արգելել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման տանող ավտոմոբիլային ճանապարհով:

Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երթևեկությունը փակ է միայն կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար:

«Բքի և ձյան պատճառով Ախալցխա–Նինոծմինդա միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 90–ից մինչև 112 կմ հատվածում (Հայաստանի հետ սահմանի մոտ–խմբ.) արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,– ասված է հաղորդագրության մեջ:

Մյուս հատվածներում երթևեկությունն ազատ է։

Հիշեցնենք, որ Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով ներկայումս փակ է նաև Վրաստանից Ռուսաստանի Վերին Լարս անցակետը:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ