Սուրենյան․ Ունենալու ենք անոմալ տաք և բավարար տեղումներով հունվար
Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմական նորմայից բարձր 3–ից 5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Դա նշանակում է, որ մենք ունենալու ենք անոմալ տաք և բավարար տեղումներով հունվար։ Առանձին օրերին հանրապետության լեռնային մարզերում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +5-ից +9 աստիճանի, իսկ Սյունիքի հովտային գոտիներում առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +16–ից +20 աստիճան։ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա +10-ից +14 աստիճան»,–ասաց նա։
Նրա խոսքով` մինչև օրս ՀՀ–ն գտնվում է արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։
Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կշարունակի կլիմայական նորմայից բարձր մնալ մոտ 6–ից 8 աստիճան։ Սռաջիկա 5 օրերին տաք օդային հոսանքները չեն նահանջելու։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 19:42
Координатор инициативы Аветик Чалабян в беседе с журналистами заявил, что вместе с Менуа Согомоняном сегодня представил в прокуратуру сообщение о преступлении.
-
2024-05-03 19:41
Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные партии «Гражданский договор».
-
2024-05-03 19:39
Минобороны Армении сообщило о предстоящих взрывных работах в рамках разминирования участка границы в Тавуше.
-
2024-05-03 19:38
Католикос всех армян Гарегин II принял в Первопрестольном Святом Эчмиадзине делегацию, возглавляемую руководителем Организации исламской культуры и коммуникации Ирана Мохаммадом Мехди Иманипуром.