Последние новости

ՏՆՏԵՍԱԳԵՏԸ ՆՇՈՒՄ Է՝ ԻՆՉՈՒ Է ԷԺԱՆԱՑԵԼ ՍԵՂՄՎԱԾ ԳԱԶԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒ ՈՐՔԱՆ ԴԱ ԿՊԱՀՊԱՆՎԻ

Առաջիկա 6 ամսում ՀՀ–ում սեղմված գազի ցածր գինը կպահպանվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը` անդրադառնալով ՀՀ–ում սեղմված գազի գնի 20-40 դրամ նվազմանը։

Սեղմված գազն ընդամենը մի քանի օր առաջ արժեր 320 դրամ, այժմ` 280–300 դրամ:

Փորձագետն այս գնիջեցումը պայմանավորում է ՌԴ կառավարության կայացրած վերջին որոշումներից մեկով, որը վերաբերում էր բենզինի, դիզվառելիքի և հեղուկացված կամ սեղմված գազի շուկաներին։

«Ըստ այդ որոշման` ՌԴ ներքին շուկայի խաղացողների համար ավելի բարենպաստ պայմաններ ձևավորվեցին. ՌԴ կառավարությունը սկսեց կիրառել դեմպֆերային մեխանիզմ (գինը կայունացնող, սուբսիդավորող մեխանիզմ), համաձայն որի` էներգակիրների ոլորտի ընկերություններն արտաքին շուկաներում իրենց դիրքերն ամրապնդելու, ինչպես նաև ներռուսաստանյան շուկայում իրենց դիրքերը չկորցնելու համար սկսվեցին օգտվել ՌԴ կառավարության կողմից հատկացված որոշակի արտոնություններից»,– նշեց Դավթյանը։

Դեռ 2022 թ., երբ համաշխարհային շուկաներում նավթի ու նավթամթերքի գները սկսեցին բարձրանալ, ՌԴ–ում գները շարունակեցին ցածր մնալ։ ՌԴ կառավարության որոշմամբ` եթե երկրի ներսում նավթի, բենզինի և մյուս էներգակիրների գներն ավելի ցածր են, քան համաշխարհային գները, ապա պետությունը կփոխհատուցի այսպես կոչված դեմպֆերային վճարներով։

Միայն 2022 թ. ընթացքում ՌԴ կառավարությունը դեմպֆերային վճարների տեսքով 2.2 տրլ ռուբլի է տվել նավթավերամշակող ընկերություններին։

Այսպիսով, ըստ Դավթյանի, ոլորտի ընկերությունները ոչ միայն պահպանեցին իրենց դիրքերը ներքին շուկայում, այլև ցածր գին առաջարկելով` ավելի մրցակցային եղան արտաքին շուկաներում։

«Չեմ կարծում, որ սեղմված գազի գնանկումը երկարաժամկետ կլինի. դեմպֆերների հետ կապված ՌԴ կառավարության որոշումն ուժի մեջ է լինելու առաջիկա վեց ամսվա ընթացքում, հետևաբար առաջիկա ամիսներին սեղմված գազի ցածր գինը կպահպանվի։ Ամռանը, ինչպես ցույց է տալիս փորձը և նախորդ տարվա վիճակագրական տվյալները, շուկան կրկին կակտիվանա` հաշվի առնելով տնտեսական որոշ ուղղությունների ակտիվացումը` զբոսաշրջային, տրանսպորտային հոսքեր։ Այս ամենի արդյունքում սեղմված գազի գինը կսկսի կարգավորվել` բարձրացման տեսքով»,– համոզված է Դավթյանը։

Ըստ նրա` եթե ՀՀ ներքին շուկայում չլինեն լուրջ փոխակերպումներ ու ներքին շուկայի խաղացողները տնտեսական բարեխիղճ դիրքերից հանդես գան, ապա առաջիկա վեց ամսում կունենանք այն գինը, ինչն այսօր կա։

Փորձագետը չի բացառում, որ սեղմված գազի գնանկման վրա ազդեցություն է թողել նաև փոխարժեքի տատանումը, սակայն նա հիշեցնում է, որ ՌԴ–իհետ մենք էներգակիրների բոլոր գործարքներն իրականացնում ենք ազգային արժույթով. եթե անգամ փոխարժեքն անդրադարձել է էներգակիրների գնի վրա, ապա միայն Իրանից ներմուծումների դեպքում։ Մինչդեռ չպետք է մոռանալ, որ ՀՀ–ն էներգակիրների իր ամենամեծ ծավալը ներկրում է հենց ՌԴ–ից։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Затулин: КЕМ НАДО БЫТЬ, ЧТОБЫ, ВОЗГЛАВЛЯЯ АРМЕНИЮ, БРОСИТЬ ТЕНЬ НА ЦЕРКОВЬ?
      2024-05-31 12:22

      «В дни, когда мы проводим это мероприятие, усилились репрессии против Армянской Апостольской церкви, самой старой Церкви в мире. Церковь сохранила и уберегла армянский народ во времена гонений, отсутствия государства. Каковы бы не были судьбы государств, княжеств, Церковь уберегла армянский народ от растворения, ассимиляции, растворения.Кем надо быть, чтобы, возглавляя власть Армении, сегодня бросить тень на Церковь, которая предшествовала государству?» - заявил первый зампред комитета Госдумы РФ по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин ЗАТУЛИН.

    • Почему власти Армении отказались принять помощь России?
      2024-05-31 11:49

      Власти Армении отказались принять помощь России для устранения последствий наводнения в северных регионах республики. Об этом EADaily заявил информированный источник в дипломатических кругах.

    • «Грапарак»: В правоохранительной системе многие тайно симпатизируют Баграту Галстаняну
      2024-05-31 11:17

      В последние дни чиновники разного калибра ищут мосты для установления отношений с архиепископом Багратом Галстаняном, а также для выражения своей симпатии и готовности поддержать его. Об этом пишет газета «Грапарак», ссылаясь на свои источники в правоохранительной системе.

    • Акции протеста в Ереване продолжаются (Видео)
      2024-05-31 10:55

      Сторонники движения «Во имя Родины» во главе с архиепископом Багратом Галстаняном собрались во дворе церкви «Сурб Анна» Еревана, откуда собираются начать акции протеста. Здесь же находятся полицейские силы.  






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ