Փաշինյանը հստակ չպատասխանեց հարցին, թե արդյոք հնարավոր է Պուտինին ձերբակալեն Հայաստանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ չպատասխանեց The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթի այն հարցին, որ եթե Վլադիմիր Պուտինը ժամանի Երևան՝ նրան կձերբակալե՞ն։
«Նախ ես ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը Հռոմի ստատուտին միանալու գործընթացը սկսել է 2022 թվականի դեկտեմբերին, և այդ որոշումը կախված է եղել մեր անվտանգային միջավայրի փոփոխությունների գնահատմամբ: Մենք Հռոմի կանոնադրությունը վավերացրել ենք, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի հետևանքները վերլուծելով և արձանագրելով, որ մեր անվտանգային համակարգում որոշակի ճեղքեր են առաջացել: Այդ առումով, մենք նաև Հռոմի կանոնադրությունը վավերացրել ենք որպես մի լրացուցիչ գործոն՝ Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Ես հասկանում եմ, որ ժամանակաշրջանը բարդ է եղել, հենց դրա համար էլ մենք այդ որոշումը կայացրել ենք: Այդ որոշումը ծառայում է Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը»,-ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ ինչ վերաբերում է իրավաբանական նրբություններին՝ ինքը չի կարող իրավական վերլուծություններ անել, որովհետև դա իրավաբանների գործն է:
«Կարծում եմ, ինչպես ասացի, Հայաստանը՝ որպես պատասխանատու պետություն, պետք է հավատարիմ մնա իր բոլոր միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ այն պարտավորություններին, որոնք ունի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում, այն պարտավորություններին, որոնք ունի միջազգային հանրության հետ հարաբերություններում: Իմիջիայլոց, այդ թեմայով նաև ամենատարբեր կարծիքներ, իրավական վերլուծություններ կան, և մասնավորապես, քիչ չեն այն իրավաբանները, ովքեր ասում են, որ պետության գործող ղեկավարներն իրենք այդ կարգավիճակի բերումով ունեն անձեռնմխելիություն, անհաղթահարելի անձեռնմխելիություն: Նկատի ունեմ՝ դա իրավական խնդիր է, քաղաքական հարց չէ, որը ես պետք է քննարկեմ և որին պետք է արձագանքեմ»,-ասել է նա:
Ռոլանդ Օլիֆանթը ճշգրտմանը, որ եթե Պուտինը գա Հայաստան, արդյոք նրան կձերբակալեն և կուղարկեն Հաագա, Փաշինյանն, ասաց, որ ինքը չի որոշում կայացնում՝ ում ձերբակալեն, ում՝ ոչ:
«Ես Ձեզ մի այսպիսի գաղտնիք բացեմ. 2018 թվականից հետո Հայաստանում շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ են սկսվել, և ես որոշումներ չեմ կայացնում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն: Հայաստանում իրավակարգ կա հաստատված, կան իրավական ինստիտուտներ, և բոլոր դեպքերում Հայաստանի իրավական ինստիտուտներն են կայացնում որոշումներ: Դրա համար մենք ունենք Դատախազություն, դրա համար մենք ունենք դատարաններ, դրա համար մենք ունենք Քննչական կոմիտե և այդպես շարունակ։ Շատ կարևոր է, որ նաև Արևելյան գործընկերության անդամ լինելով՝ Հայաստանի Հանրապետությունն առանձնանում է հատկապես անկախ դատական համակարգ ունենալու ինստիտուցիոնալ բարեփոխումների տրամաբանության մեջ։ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, Հայաստանի Հանրապետությունում վարչապետն ունի իր լիազորությունները։ Այդ լիազորությունների մեջ երբեք ոչ մի պայմաններում և որևէ պարագայում չի մտնում հարցի լուծումը` այս մարդուն պետք է ձերբակալել, թե պետք չէ ձերբակալել։ Բոլորը լուծվում են իրավական ընթացակարգերով»։
Օլիֆանթը կրկին պնդեց իր հարցը, նշելով, որ այն անհարմար վիճճակի մեջ է դնում, սակայն արդյոք հնարավոր է, որ Փաշինյանը ուղղակի զանգահարի Վլադիմիր Պուտինին և ասի, որ նա ուղղակի չգա, Փաշինյանն ասաց. «Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-15 17:59
Если мост перейдет Азербайджану, ни один ученик не будет заниматься в новой строящейся школе. Об этом заявил в беседе с журналистом Восканом Саркисяном административный руководитель села Киранц Тавушской области Армении Камо Шагинян.
-
2024-05-15 17:45
50,5% респондентов в Армении никого не видят в качестве руководителя переходного правительства/премьер-министра РА. Об этом заявил глава армянского представительства «GALLUP International Association» Арам Навасардян на пресс-конференции в среду.
-
2024-05-15 17:31
Полицейские и черные береты, избивая, подвергли приводу одного из участников акции протеста в Ереване.
-
2024-05-15 17:25
Глава Тавушской епархии ААЦ, лидер движения "Тавуш во имя Родины" Баграт Галстанян прокомментировал скопление сил полиции в центре Еревана и назвал это маленькой победой армянского народа. Об этом он заявил перед гражданами, собравшимися на Северном проспекте.