Последние новости

Դեսպան․ Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետները կհայտարարվեն, երբ ժամանակը գա

Անկարան և Մոսկվան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամկետների մասին կհայտարարեն, երբ ժամանակը գա։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Պետք է ելնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարություններից, պետք է հետևել նաև Թուրքիայի հայտարարություններին։ Երբ ժամանակը գա, մենք հայտարարություն կանենք»,- ասել է դեսպանը։

ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Անկարան այցի ընթացքում ծրագրում է քննարկել գազային հանգույցի կառուցումը և ռուսական գազի զեղչերը։ Հնարավոր թեմաների թվում են նաև թուրքական բանկերի միջոցով հաշվարկների հետ կապված խնդիրները, որոնք առաջացել են ռուսական ընկերությունների մոտ:

Թուրքիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ քննարկվելու են նաև Սիրիայում և Պաղեստինում տիրող իրավիճակը, «Աքքույու» ատոմակայանի կառուցումը և սևծովյան հացահատիկային միջանցքը։

Բիլգիչը նշել է նաև, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը կարող են հանդիպել փետրվարի 21-22-ը Բրազիլիայում կայանալիք G20 նախարարական հանդիպման շրջանակում։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ