ԴԱՏԱՎՈՐ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԶՈԳՅԱՆԸ ԵՎ ԴԱՏԱԽԱԶ ԾՈՎԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ՆԻՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ՖԵՅՍԲՈՒՔՈՎ
«Քաղբանտարկյալ Նարեկ Մալյան» ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրությամբ․
«Այս լուսանկարներում նիկոլաքպական «արդարադատության» ողջ պերճանքն է: Կարծում եմ՝ այս լուսանկարները կդառնան նիկոլական ռեպրեսիաների խորհրդանիշը, քանի որ աշխարհի որևէ այլ դատարանում նման բան չեք տեսնի: Դատավոր Սուսաննա Գզոգյանը և դատախազ Ծովակ Մնացականյանը քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով միակ ապացույցի հետազոտման ժամանակ (փորձագետի հարցաքննության) զբաղված են ֆեյսբուքով և չաթ անելով: Մի կողմ թողնենք այն, որ հետազոտվող ապացույցը բազմաթիվ թերություններ ունի և, ըստ էության, առոչինչ է: Կրկնում ենք՝ ՄԻԱԿ ապացույցի հետազոտումը բացարձակ հետաքրքիր չէր ո՛չ դատավորին, ո՛չ մեղադրող դատախազին:
Վերջում նշենք, որ արդեն 5+2 ամիս է, ինչ այս մարդիկ տարբեր անհեթեթ պատճառաբանություններով կալանքի տակ են պահում քաղբանտարկյալ Նարեկ Մալյանին՝ ամիսներով նիստեր չանելով, իսկ նիստերի ժամանակ էլ հեռախոսով ինտերնետի մեջ են խորացած:
Քաղաքական իշխանությունը կարող է ինքնափառաբանող տասնյակ հեքիաթ ֆիլմեր նկարել դատական բարեփոխումների ու գործերի քննման որակի և արագության մասին: Սակայն, իրական պատկերը սա է: Մարդուն կալանել են, իսկ իրենք դատի ժամանակ զբաղված են ֆեյսբուքով ու չաթով»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-02 20:00
Группа ученых из Китая провела масштабное исследование и выявила шесть способов проведения свободного времени, которые замедляют ухудшение памяти и уменьшают риск деменции.
-
2024-05-02 19:50
Грузия отказалась от переговоров по стратегическому партнерству с США, заявила американский посол Робин Данниган.
-
2024-05-02 19:48
Сразу несколько статей Конституции Армении были нарушены при блокировке сотрудниками полиции дороги, ведущей к селу Киранц Тавушской области. Об этом координатор инициативы "Айакве" Аветик Чалабян заявил на акции оповещения перед зданием МВД Армении, передает Sputnik Армения.
-
2024-05-02 19:45
Канцлер Германии Олаф Шольц встретится с президентом Франции Эммануэлем Макроном в четверг вечером в Париже на ужине, чтобы обсудить политику Европейского союза и Китая, пишет Politico, передает NEWS.am.