Последние новости

Արցախի պաշտպանության նախկին փոխնախարարը պաշտոն է ստացել Հայաստանում

Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար Սերգեյ Առստամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի խորհրդական։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Քյարամյանը ստորագրել է նշանակման հրամանը։

Առստամյանը 1992 թվականից աշխատել է Արցախի պաշտպանության բանակում և տարբեր պաշտոններ է զբաղեցրել։

Եղել է ԼՂՀ հրետանային դիվիզիոնի ջոկի հրամանատար, հրետանային բրիգադի ռեակտիվ դիվիզիոնի հետախուզության պետ, հրետանային բրիգադի 3-րդ դիվիզիոնի հրմանատար, Արցախի Հանրապետության զինվորական կոմիսար և այլն։

ՀՀ նախագահի` 2016 թվականի ապրիլի 10-ի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» II աստիճանի մեդալով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ