«Փաստ». ՍԱՐՍԱՓԱՀԱՐ ՔՊԱԿԱՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում քպականների հետ կապված մի քանի «պայթուցիկային» պատմություններ եղան: Նախ՝ քպական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան պարսպի մոտակայքում է ռումբ տեղադրվել, որը մեծ ուժգնության չի եղել, բայց պայթել է: Հետո ռումբ հայտնաբերվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի կուսակցության գրասենյակներից մեկի մոտ, իսկ փետրվարի 26-ին՝ ՔՊ-ի՝ Արաբկիրում գտնվող գրասենյակի մոտ:
Ճիշտ է, ոստիկանությունը պաշտոնապես պարզաբանեց, որ վերջին երկու դեպքում «հայտնաբերվածը պայթուցիկ սարք չի եղել, այլ «մուլյաժ», այն վտանգավոր չէ», այդուամենայնիվ, քպականների շարքերում գնալով խորանում են առանց այն էլ բավական սուր վախերը: Առավել ևս, որ մի քանի քպականներ «ռումբի» ու «պայթելու» թեմայով հաղորդագրություններ են ստացել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենից սարսափահար քպականները որոշել են իրենց անձնական անվտանգությունն ապահովագրել: Ի մասնավորի, այն պաշտոնյաներն ու պատգամավորները, որոնց օրենքով զենք չի հասնում, դիմել են ՆԳ նախարարություն՝ խնդրելով իրենց զենք տրամադրել ինքնապաշտպանության նպատակով»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 11:11
Центральный банк Республики Армения вводит в обращение золотую памятную монету «100-летие со дня рождения Шарля Азнавура».
-
2024-05-20 11:08
Тела погибших при крушении вертолета президента Ирана перевезены в Тебриз, сообщает Иранское общество Красного Полумесяца. В организации заявили о прекращении поисковых работ на месте катастрофы.
-
2024-05-20 11:05
Осажденный полицейскими Киранц. Об этом говорится в записи, распространенной движением «Во имя Родины», которое обнародовало фотографию из села Киранц Тавушской области. В Киранце на этот момент находится большое число полицейских.
-
2024-05-20 10:23
По крайней мере восемь человек погибли при крушении вертолета президента Ирана Эбрахима Раиси. Об этом сообщило агентство Tasnim.