Արցախյան պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը վերադարձվել է իր նախկին տեղը
Արցախյան պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը վերադարձվել է իր նախկին տեղը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ալբերտի հայրը` Արտակ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` տնօրենն իրեն անձամբ է ասել, որ ցուցանակը սեպտեմբերից հանված է եղել թյուրիմացության արդյունքում և միայն երեկ է փակցվել այլ տեղում։
«Թյուրիմացություն է տեղի ունեցել, իրավիճակին չեն տիրապետել, չեն իմացել, որ դա անվանակոչված բաժանմունք է, այդ է պատճառը, որ ցուցանակը հանել են։ Տնօրենն ինձնից 2 ամիս խնդրեց, որպեսզի բաժանմունքն ամբողջ կազմով հետ վերադառնա երկրորդ հարկ, քանի որ այս հարկը մեզ համար խորհուրդ ունի»,–ասաց նա։
Արտակ Հովհաննիսյանն ընդգծեց, որ ոչ մի պատճառ չունի տնօրենին չհավատալու կամ նրա վրա ցեխ շպրտելու։
Ալբերտի մայրը` Մանիկ Աճեմյանն էլ նշեց, որ 2021 թվականին բաժանմունքը վերանորոգվել է, քանի որ եղել է Ալբերտ Հովհաննիսյանի անունով, և այս բաժանմունքում բազմաթիվ զինծառայողներ են բուժվել։
«Մեզ տնօրենն ասաց` եթե կցանկանաք, թող ցուցանակը լինի 4–րդ հարկում` իր նախկին տեղում, իսկ պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքը` այլ հարկում։ Մենք չհամաձայնեցինք, ասացինք, որ կա՛մ ցուցանակը կտանենք մեզ հետ, կա՛մ բաժանմունքը կվերադարձվի երկրորդ հարկ։ Մեզ խոստացան 2 ամիս հետո բաժանմունքն ամբողջ կազմով վերադարձնել 4–րդ հարկ»,–ասաց մայրը։
Նշենք, որ այժմ «Երևան» բժշկագիտական կենտրոնի 4–րդ հարկում գործում է Գաստրոէնտերոլոգիական և հեպատոլոգիական ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Երևան» բժշկագիտական կենտրոնի պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքը 44–օրյա պատերազմում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի անունով է անվանակոչվել 2021 թվականին։
Հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, մարտի 4–ին հայտարարել էր, որ այցելել է նշված կենտրոն և անակնկալի եկել, քանի որ պարզվել է` ո՛չ բաժանմունքը կա, ո՛չ որդու անունը կրող ցուցատախտակը։ Աշխատակիցներից փորձել է տեղեկանալ` որտեղ են բաժանմունքն ու ցուցատախտակը, ոմանք ասել են, որ բաժանմունքը տեղափոխվել է, ոմանք էլ զարմացել ու ասել են, որ այնտեղ վահանակ չի եղել, այնինչ պատի վրա հստակ երևացել են վահանակի հետքերը։
Ավելի ուշ Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը հայտարարեց` հարցն այն է, որ բաժանմունքն է տեղափոխվել նույն ԲԿ-ի այլ հատված, որտեղ և փակցվել է վահանակը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-15 15:47
Пусть они не произносят речей от имени какого-то жителя Киранца, лежащего в гробу, якобы мы довольны процессом демаркации, - сказал один из жителей села в беседе с журналистами, обращаясь к провластным депутатам.
-
2024-05-15 15:43
Официальный представитель МИД России Мария Захарова назвала домыслами информацию о том, будто вывод пограничников РФ из пяти областей Армении проводится в рамках договоренности Баку и Еревана о неразмещении на совместной границе представителей третьих стран. Об этом она заявила на брифинге.
-
2024-05-15 15:41
Предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян и его сторонники собираются у здания Академического театра оперы и балета Армении им. Спендиарова. Ими запланировано проведение акции протеста у здания театра.
-
2024-05-15 15:36
Власти стянули большое число полицейских к площади Свободы, где должен проходить митинг движения "Тавуш во имя Родины", сообщает корреспондент Sputnik Армения.