Последние новости

Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ն ձգտում էր ավելի ամուր հարաբերություններ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի հետ

Անվտանգության փոփոխվող միջավայրը զգալի ազդեցություն է ունեցել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գործընկերների վրա: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի 2023 թվականի զեկույցում, որը նա ԶԼՄ-ներին ներկայացրել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։

Զեկույցում նշվում է, որ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինի միջոցով ՆԱՏՕ-ն շարունակում է ակտիվորեն համագործակցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի պետությունների ղեկավարների և նախարարների, դիվանագետների և քաղաքացիական հասարակության հետ:

«ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել այս երեք գործընկերներից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությանը, քաղաքական անկախությանը և ինքնիշխանությանը։ ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել կառուցողական փոխգործակցել տարբեր ձևաչափերում և ընդգծել հումանիտար խնդիրների լուծման կարևորությունը։ ՆԱՏՕ-ն նաև ձգտում էր ավելի ամուր գործընկերային հարաբերություններ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ անհատական ​​գործընկերության ծրագրերի մշակման միջոցով»,- ասվում է զեկույցում:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ