Ալիև․ Փաշինյանի կառավարությունը 2018 թվականին խոստացել էր վերադարձնել տարածքները
«Համաձայնության գալու շանս կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց, հետո Հայաստանի նոր կառավարությունից ստացանք հավաստիացումներ, որ իրենց կդրսևորեն միջազգային իրավունքին համապատասխան, և տարածքները կվերադարձվեն։ Նման ակնկալիքներ ունեինք, և եթե այն ժամանակ Հայաստանի նոր իշխանությունը նախընտրեր իրեն պահել այնպես, ինչպես հիմա, ապա մեր ինքնիշխանության հարկադիր վերականգնման կարիքը չէր լինի»,- Բաքվի XI գլոբալ ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց։ Օրինակ՝ պահանջել է, որ Ադրբեջանը բանակցի անջատողականների հետ։ Խաղաղ կարգավորման հիմքերի ուղղությամբ կատարվածը աշխատանքը պետք է ջնջվեր, ամեն ինչ պետք է սկսեինք զրոյից, իսկ Հայաստանը չէր պատրաստվում օկուպացված տարածքներից ոչ մի թիզ վերադարձնել։ Ավելին, Հայաստանի վարչապետի հայտնի կարգախոսը, թե «Ղարաբաղը Հայաստան է», առաջին հերթին միջազգային իրավունքի բացարձակ խախտում էր, և երկրորդ՝ չափազանց հավակնոտ մի երկրի համար, որը կարծում էր, որ կարող է հավերժ պահել մեր հողերը
2020 թվականից հետո խաղաղության ևս հասնելու հնարավորություն կար, եթե Հայաստանը չպնդեր ներառել այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակը խաղաղության համաձայնագրում։ Նախ՝ նման հանրապետություն գոյություն չունի, այն գոյություն ունի միայն նրանց երազներում և դիցաբանության մեջ: Երկրորդ՝ մեր անհամաձայնությունը կրկին լիովին համապատասխանում էր միջազգային իրավունքին։ Միջպետական համաձայնագրում ներքաղաքական խնդիրների համար տեղ չպետք է լինի»,- ասել է Ալիևը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-29 16:18
НАТО никогда не вынашивала замыслов против России и не будет этого делать в дальнейшем. Об этом на мероприятии Всемирного экономического форума в Саудовской Аравии заявил госсекретарь США Энтони Блинкен. Его слова приводит ТАСС.
-
2024-04-29 16:15
Власти Казахстана не будут выступать посредниками на переговорах главы МИД Армении и Азербайджана. Об этом заявил на брифинге официальный представитель МИД Казахстана Айбек Смадияров.
-
2024-04-29 16:13
В заявлении, распространенном нами неделю назад, говорилось, что основным предусловием для сохранения территориальной целостности Армении является начало процесса выражения недоверия правящему режиму с целью предотвращения односторонних уступок и передачи армянских территорий врагу, особенно когда последний продолжает наглеть и предъявлять новые требования. Об этом говорится в заявлении, распространенном инициативой «Аякве».
-
2024-04-29 16:12
Это народное движение, кто как хочет, так и выражается. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am в Киранце 29 апреля предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви Баграт Галстанян.