Последние новости

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում Ադրբեջանի վերաբերյալ այլընտրանքային լսումներ կանցկացվեն

Մարտի 15-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի կունենա «COP29-ի նախօրեին Ադրբեջանում ԶԼՄ-ները և քաղաքացիական հասարակությունը ճնշման տակ» թեմայով կողմնակի միջոցառում: Միջոցառումը կազմակերպել է Նորվեգական Human Rights House հիմնադրամը։

Միջոցառմանը ելույթ կունենան քաղաքական վտարանդի ադրբեջանցի լրագրողներ՝ Արզու Գեյբուլան, Լեյլա Մուստաֆաևան և Մարդու իրավունքների նորվեգական տան հիմնադրամի ներկայացուցիչ Քեթի Աբաշիձեն։

Հիմնադրամի տվյալներով՝ երկրում անկախ ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության վրա ճնշումներն աճել են այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը քննարկել է անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը։ Մասնավորապես, ձերբակալվել են լրագրողներ և ակտիվիստներ։

«Վերջին բռնաճնշումները տեղի են ունեցել Ադրբեջանում 235 քաղբանտարկյալների ֆոնին։ Այս բանտարկյալներից մեկը՝ գիտնական և քաղաքական գործիչ Գուբադ Իբադօղլուն, զրկված է կենսականորեն անհրաժեշտ բժշկական օգնությունից, և նրա առողջական վիճակը շարունակում է լրջորեն վատթարանալ»,- հայտնել են հիմնադրամից։

Այս ամենը տեղի է ունենում փետրվարի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, երբ Ադրբեջանը պատրաստվում է 2024 թվականի նոյեմբերին ընդունել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը։

Այս ամենը լուրջ հարցեր է առաջացնում Ադրբեջանում մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ, նշում է Human Rights House հիմնադրամը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ