Последние новости

Բողոքի ցույց Լոս Անջելեսում․ Նիկոլն ու Ալիևը նույնն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության շենքի դիմաց բողոքի ցույց է կազմակերպել ՀՅԴ երիտասադրական կառույցը՝ Հայ երիտասարդաց դաշնակցությունը:Նրանք իրենց բողոքն են հայտնում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության կապակցությամբ, նաև Արցախը հանձնելու, Հայաստանից տարածքներ հանձնելու նրա վարած քաղաքականության դեմ:

 


Ակցիայի մասնակիցները հյուպատոսության դարպասներին ամրացրել են Արցախի Հանրապետության դրոշը և Հայաստանի անկախության հռչակագրի մեծ տեքստը: Նրանք վարկարկում են՝ «Նիկոլ դավաճան», «Արցախը ողջ է», «Արցախը Հայաստան է», «Ամոթ Նիկոլին», «Նիկոլն ու Ալիևը նույնն են», «Առանց Նիկոլ Հայաստան», «ազգ-բանակ-հաղթանակ»:

Ակցիայի մասնակիցներից մեկը իր խոսքում նշեց. «Դարեր շարունակ Արցախի քաջարի ժողովուրդը կռվել ու պահել է մեր հողերը ոչ նրա համար, որպեսզի դավաճան Նիկոլ Փաշինյանը դրանք հանձնի մեր դարավոր թշնամուն: Արցախը հայկական է և հայկական պետք է մնա, և շուտով հետ կգրավենք մեր հողերը»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ