Последние новости

Երևանում զենքի գործադրմամբ սպանության փորձերի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանի Ֆուչիկի փողոցում մարտի 15–ին՝ ժամը 00:18–ի սահմաններում, լսվել են կրակոցներ, պայթուցիկ է նետվել, որի արդյունքում եղել են վիրավորում ստացողներ։ Այդ մասին ՀՀ ՆԳՆ ոստիկանություն են ահազանգել քաղաքացիները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նաև անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Աշտարակի խճուղում հրազենային վնասվածքով քաղաքացի կա։

Ավելի ուշ «Արմենիա» ՀԲԿ–ից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Աշտարակի խճուղուց բեկորային վնասվածքներով, «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել Արարատի մարզի 29–ամյա մի բնակչի։ «Հերացի թիվ 1 համալսարանական» ԲԿ-ից էլ տեղեկություն է ստացվել, որ Ֆուչիկի փողոցից ձախ սրունքի հրազենային վիրավորում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 38–ամյա տղամարդ, որը Երևանի բնակիչ։

Երևանի Ֆուչիկի 1–ին նրբանցքի 11–րդ և 13–րդ շենքերի միջնամասում գտնվող ճանապարհի երթևեկելի հատվածի զննությամբ տարբեր տեղերից հայտնաբերվել են բազմաթիվ արնանման հետքեր, պայթեցված նռնակի մետաղական դետալներ, կրակված տարբեր փամփուշտների բազմաթիվ պարկուճներ: Դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները վերցվել են, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն և սպանության փորձի հատկանիշներով։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ