Последние новости

Պուտին. ԵԱՏՄ-ի հոբելյանական նիստը կկայանա Մոսկվայում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հոբելյանական գագաթնաժողովը տեղի կունենա Մոսկվայում մայիսի 8-ին։ Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Գիտեմ, որ դուք արդեն սկսել եք մայիսի 8-ի հոբելյանական միջոցառման նախապատրաստումը, այն այստեղ` Մոսկվայում ենք անցկացնելու»,– նշել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է դիմավորել ԵԱՏՄ գործընկերներին։

Հիշեցնենք` Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ 2023–ի դեկտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ իր և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը բարձր մակարդակով կանցկացվի 2024 թվականի մայիսին Մոսկվայում։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ