«Ժողովուրդ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԷՐ՝ ԿԱ՛Մ ԶԻՋՈՒՄՆԵՐ, ԿԱ՛Մ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշ վերջին այցը փոթորկել է մարզը: Քարտեզը գրպանում դրած պտտվող ՀՀ վարչապետը երկուշաբթի օրը Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել էր, որ, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։
«…Դա նշանակում է՝ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո ես գիտեմ` ինչ է լինելու պատերազմի վերջում։ Երևանում, որ մի տեղ իրար տենանք, դուք ասելու եք` մենք գյուղացի ժողովուրդ էինք, այդքան ինֆորմացիա չունեինք, բա դու այդքան տեղեկություն չունեի՞ր, բա դու ի՞նչ էիր անում»,– Տավուշում նման հայտարարություն էր արել նա:
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ահաբեկչություն էր տավուշցիների նկատմամբ՝ կա՛մ զիջումներ, կա՛մ նոր պատերազմ:
Նիկոլ Փաշինյանի այս աղմկահարույց հայտարարությունների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի ճշգրտող հարց է ուղղել վարչապետի խոսնակին: Նազելի Բաղդասարյանից նախ հետաքրքրվեցինք՝ տավուշցիներն ինչպես են ընդունել վարչապետի այս հայտարարությունը, արդյոք համաձայնել են նրա այս դիրքորոշման հետ. «Ներկաների արձագանքը հրապարակված նյութում երևում է»:
Վարչապետի խոսնակից փորձեցինք հետաքրքրվել նաև՝ հաշվի առնելով վարչապետի վերոնշյալ հայտարարությունը՝ կարող ենք հետևություն անել, որ առաջիկա օրերին սահմանային լարվածություն է սպասվում: Վարչապետի խոսնակը մեր այս հարցին խոստացավ պատասխանել ավելի ուշ, բայց այդպես էլ արձագանք չեղավ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 05:30
Иранское агентство Tasnim со ссылкой на командующего армией иранской провинции Восточный Азербайджан сообщает, что было обнаружено точное местоположение потерпевшего крушение вертолета президента Ирана Эбрахима Раиси.
-
2024-05-20 05:27
Кабинет министров Ирана провел в воскресенье экстренное заседание, чтобы разобраться с последствиями крушения вертолета на северо-западе страны, на борту которого находились президент Ирана Эбрахим Раиси и другие высокопоставленные лица, собщает ИРНА.
-
2024-05-20 05:24
Иранист Вардан Восканян прокомментировал реакцию азербайджанской стороны на крушение вертолета президента Ирана Эбрахима Раиси после визита в Азербайджан.
-
2024-05-20 05:14
Духовный лидер Ирана Аятолла Хаменеи сожалеет об аварии вертолета, на борту которого находились президент страны Эбрахим Раиси и его окружение и надеется на их благополучное возвращение.