Последние новости

Եվրոպան վախենում է ահաբեկչական հարձակումների ալիքից

Crocus City Hall-ի վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է առնվազն 133 մարդ, իսլամիստ ահաբեկիչների կողմից վերջին տարիների խոշորագույն ահաբեկչական գործողությունն է:

«Իսլամական պետություն, Խորասան»-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը. Ներկա պահին դա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենավտանգավոր ստորաբաժանումն է, նշում են անվտանգության ծառայությունները:

Ինչպես Սուրբ Ծննդին Քյոլնի տաճարի վրա հարձակման դեպքում՝ ենթադրաբար կասկածյալ ահաբեկիչները Տաջիկստանից են:

Անվտանգության և հետախուզական ծառայությունները վստահ են, որ «Իսլամական պետություն, Խորասան»-ը մտադիր է ահաբեկություններ իրականացնել Գերմանիայում և Արևմտյան Եվրոպայի այլ երկրներում, գրում է Bild-ը։

Գերմանիայի պետական անվտանգության աշխատակիցները նույնիսկ վախենում են ահաբեկչական հարձակումների հուժկու ալիքից։

Ահաբեկչության դեմ պայքարի ծառայության մի պաշտոնյա նշել է. «Գերմանիան այս ամառ կհյուրընկալի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը, որին կհաջորդեն Օլիմպիական խաղերը Փարիզում: Ամբողջ աշխարհը հետևում էիրադարձություններին, և ահաբեկիչների սարսափելի տրամաբանությամբ դրանք իդեալական թիրախներ են»։

Եվրոպայում արմատական իսլամիստներին հաճախ են հավաքագրում և հրահանգներ տալիս Telegram-ով։

Ոմանք եվրոպական երկրներ են ժամանում ծպտված, որպես փախստականներ, այնպիսի երկրներից, ինչպիսիք են Աֆղանստանը, Տաջիկստանը կամ Ուզբեկստանը: Նրանք կեղծ փաստաթղթերով են, խոսում են խոշտանգումներից ու հալածանքներից։ Նրանց նպատակը երկիր մտնելուց հետո «անհավատներին» սպանելն է։

«Ինչպես Քյոլնի տաճարի դեպքում էր, այժմ էլ մենք տեսնում ենք, որ «Իսլամական պետություն, Խորասան»-ի զինյալները 2022 թվականի ձմռանից պատերազմի փախստականների անվան տակ Ուկրաինայի տարածքով դիտավորյալ տեղափոխվում են Գերմանիա», - ընդգծել է անվտանգության աշխատակիցը:

Հետախուզական ծառայությունները ենթադրում են, որ Տաջիկստանից ներգաղթյալները Արևմտյան Եվրոպայում ավելի քան 100 իսլամիստներից բաղկացած լավ կազմակերպված ահաբեկչական ցանց ունեն։ «Միայն Գերմանիայում նրանք 50-ից ավելի են, նրանց մեծ մասն ապրում է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում: Եվ գործում են ծայրահեղ մեկուսի ու քողարված։ Քյոլնի տաճարի [գործով] ձերբակալությունների ժամանակ բոլոր կասկածյալների բջջային հեռախոսները հետ են բերվել գործարանային կարգավորումների», - շեշտել է անվտանգության աշխատակիցը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ