«Հայաստան»․ Տավուշի գյուղերի հանձնումը կարող է հետագա մարտական գործողությունների պլացդարմ ստեղծել
Տավուշի գյուղերի հանձնումը կարող է Ադրբեջանի համար հետագա մարտական գործողությունների պլացդարմ ստեղծել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշել է, որ այդ տեղամասում հայկական կողմը լավ կահավորված պաշտպանական գիծ ունի։ Խաչատրյանը հիշեցրել է, որ Տավուշի մարզում գյուղերի հանձնումը կհանգեցնի այն բանին, որ սպառնալիքի տակ կհայտնվի Վրաստան տանող ճանապարհներից մեկը։ «Ընդ որում, իշխանություններն իրենց համար սպառնալիք տեսնում են երկրի ներսում, ուստի հետապնդում են անհարմար մարդկանց»,- ավելացրել է պատգամավորը։
Ընդդիմադիր գործիչը անտրամաբանական է համարում խոսել զորքերը հետ քաշելու մասին այն պայմաններում, երբ չի իրականացվել ամբողջ սահմանի սահմանազատում։ «Եթե իշխանություններն ընդունում են, որ չի իրականացվել սահմանազատում, ապա պետք է ընդունվող որոշումների հիմնավորումներ ներկայացնեն։ Չէ՞ որ Փաշինյանը խոստովանել է, որ ադրբեջանցիները չեն ցանկանում հիմք ընդունել 1974թ. խորհրդային քարտեզները»,- նշել է պատգամավորը։
Նա ավելացրել է, որ Ալմաթիի հռչակագրին, որը վկայակոչում են Հայաստանի իշխանությունները, կցված չեն որևէ քարտեզներ, այդ փաստաթուղթը իրավական ուժ չունի, բացի այդ, Հայաստանը այն վավերացրել է էական վերապահումներով։ «Ավելին, այդ փաստաթղթում վկայակոչվում են «առկա սահմանները»։ Եվ եթե Հայաստանի իշխանությունները խոսում են ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզի մասին, ապա ինչու են նրանք GPS քարտեզների հիման վրա զիջել Շուռնուխի մի մասը և այլ տարածքներ։ Հայաստանի իշխանությունները, ի պատասխան Ադրբեջանի՝ գյուղերը հանձնելու պահանջի իրենց պահանջներն առաջադրելու փոխարեն խոսում են այն մասին, որ պատրաստ են գնալու միակողմանի զիջումների»,- ընդգծել է Խաչատրյանը։
Նա վստահություն է հայնել, որ Ադրբեջանը ոչ մի փոխադարձ զիջման պատրաստ չէ, Բաքուն հստակ հայտարարել է, որ խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե բավարարվեն իր պահանջները։
Պատգամավորը Հայաստանի իշխանություններին անվանել է թուլակամ և երկրի շահերը պաշտպանելուն անկարող, որոնք, նրա գնահատմամբ, մնացել են առանց բարեկամների։ «Մենք լսում ենք միայն գեղեցիկ բառեր, ոչ մի նախազգուշացում պատժամիջոցներ մտցնելու մասին չենք լսում։ Հայկական կողմի ռազմական պարտություններին նախորդել են դիվանագիտական պարտությունները, մենք կորցրել ենք հին բարեկամներին և նորերին ձեռք չենք բերել»,- ամփոփել է ընդդիմադիր պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 14:59
Глава Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, говоря о акциях неповиновения, проходящих в последние дни близ села Киранц, а также о процессе делимитации госграницы между Арменией и Азербайджаном в Тавуше, призвал граждан Армении законными способами выразить свой протест.
-
2024-04-27 14:54
Вчера ночью неизвестные на автомобиле с тонированными стеклами, без номеров, вероятно, позже в сопровождении губернатора области и других чиновников, тайно приехали, проникли на «подлежащие сдаче территории» и совершили какие-то неизвестные действия. Об этом в беседе с журналистами заявил предстоятель Тавушской епархии, архиепископ Баграт Галстанян.
-
2024-04-27 14:49
Власть, которая в 2018 году прославляла, восхваляла и поощряла выход на улицы и присоединение к политическому шествию некоторых солдат миротворческой бригады, сегодня говорит о недопустимости этого. Об этом на своей странице в Facebook написал депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2024-04-27 14:15
Россия выступает за продолжение контактов между Баку и Ереваном, они необходимы для полной разрядки и урегулирования спорных вопросов, сообщил пресс-секретарь президента России Дмитрий Песков, передает РИА Новости.