Последние новости

ՀԱՊԿ ԽՎ խորհուրդ․ Դատապարտում ենք «Կրոկուսում» տեղի ունեցած ցինիկ ահաբեկչությունը

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը դատապարտում է «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած դաժան և ցինիկ ահաբեկչական հարձակումը:

«Մենք՝ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներս, խստորեն դատապարտում ենք դաժան և ցինիկ ահաբեկչական հարձակման գործողությունը, որը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մարզում և բազմաթիվ զոհերի է հանգեցրել խաղաղ քաղաքացիների շրջանում»,-ասված է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կառույցի կայքում:

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդգծել է, որ պատրաստ է ակտիվորեն պայքարել ահաբեկչական և ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ և հակազդել ահաբեկչական կազմակերպությունների շարքեր հավաքագրմանը:

«Հաստատակամորեն աջակցում ենք ազգային անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների և հասարակության աշխատանքին»,-նշվում է հայտարարության մեջ:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ