Последние новости

ՌԴ ԱԴԾ․ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ներգրավված են Կրոկուսի ահաբեկչության մեջ

Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան։ Նման տվյալներով գերատեսչության ղեկավարը կիսվել է լրագրողների հետ, փոխանցում է ТАСС-ը։

«Մենք կարծում ենք, որ դա այդպես է»,- ընդգծել է նա՝ պատասխանելով Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությանը Լոնդոնի, Վաշինգտոնի և Կիևի մասնակցության մասին հարցին։

Գերատեսչության ղեկավարի խոսքով, այս պահին ԱԴԾ-ն ունի ընդհանուր տեղեկություններ և զարգացումներ այս հարցում։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ Կիևը ներգրավված է Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությանը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ