Последние новости

1992Թ․ ՄԱՐՏԻ 26-ԻՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՂԾՎԵՑ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«1992թ-ի մարտի 26-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն։

Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ), ԼՂՀ նախարարների խորհրդին առընթեր ռազմական ոլորտի կառավարման ժամանակավոր մարմին։

Ստեղծվել է 1992-ի մարտի 26-ին, ԼՂՀ նախարարների խորհրդի մասին օրենքի 24-րդ հոդվածի հիման վրա՝ հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման նպատակով անհետաձգելի միջոցառումների մշակման և իրագործման համար։

Պաշտպանության կոմիտի նախագահ է նշանակվել Սերժ Սարգսյանը, որը մշակել է կոմիտեի կանոնադրությունը, կառուցվածքն ու անվանակազմը։

Պաշտպանության կոմիտեն իր գործունեությունը կազմակերպել է ԼՂՀ ԳԽ և Նախարարների խորհրդի որոշումների ու կարգադրությունների հիման վրա։ 1992-1993-ին Պաշտպանության կոմիտեի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ իրագործվել են անհետաձգելի միջոցառումներ. ինքնապաշտպանական ջոկատների միավորում, նյութատեխնիկական հիմքի ստեղծում, սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերում, մատակարարման կարգավորում և այլն։

ԻՊԿ նախագահի 1992-ի օգոստոսի 14-ի հրամանագրով կազմավորվել է ԻՊՈՒ հաստիքակազմակերպական նոր կառուցվածք, ստեղծվել են կանոնավոր ստորաբաժանումներ (գումարտակներ, դիվիզիաներ), Պաշտպանական շրջաններ։

Պաշտպանության Կոմիտեն գործուն մասնակցություն է ունեցել ռազմական գործողությունների (Շուշիի ազատագրում, Աղդամի ռազմական հենակետի վնասազերծում և այլն) պլանավորման և ղեկավարման աշխատանքներին։ Հրատարակել է «Մարտական թերթիկ» պաշտոնաթերթը։ Պաշտպանության կոմիտեն գործել է մինչև 1993-ի նոյեմբերի 10-ը՝ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի հրամանով ՊԲ-ի ստեղծումը։

ՊԲ հրամանատարական կազմը և շտաբը համալրվել են հիմնականում Պաշտպանության կոմիտեի անդամներով»։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ