Последние новости

ՀՀ-ն ի վիճակի չէ սեփական ուժերով ապահովել սահմանի պահպանությունը․ հայտարարություն

ՀՀ-ն այսօր ի վիճակի չէ սեփական ուժերով ապահովել պետական սահմանի պահպանությունը։ Այս մասին ասված է ԱԱԾ պահեստազորի սպաների միության տարածած հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ հակառուսական տրամադրությունների ալիքի ներքո ՀՀ իշխանությունները որոշում են կայացրել 2024 թ. օգոստոսի 1-ին դադարեցնել ՀՀ ԱԱԾ և ՌԴ սահմանապահ զորքերի համատեղ ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում:

«Այս որոշումը մտահոգություն չէր առաջացնի, եթե ամեն ինչ այդքանով ավարտվեր։ ՌԴ սահմանապահ զորքերի դերը «Զվարթնոց» օդանավակայանում այնքան էլ մեծ չէ, և դա հաշվի առնելով, ինչպես նաև իրավական գործիքների բացակայությունը՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ջոկատի հրամանատարությանը հնարավորություն ունի ինքնուրույն կայացնել բոլոր որոշումները: Այս առումով, մեր կարծիքով, «Զվարթնոցի» վերաբերյալ որոշումը քաղաքական ենթատեքստ ունի»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության հեղինակների՝ Ռուսաստանի հետ ՀՀ-ի ռազմաքաղաքական պայմանագրերը մեկը մյուսի հետևից խզվելու են սկզբում դուրս է բերվելու102-րդ բազան, ապա ՀՀ-ում տեղակայված ռուսական սահմանապահ բոլոր չորս զորամասերը։

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը համոզմունք է հայտնել, որ Հայաստանն այսօր առանց Ռուսաստանի աջակցության ի վիճակի չէ պաշտպանել հայ-թուրքական պետական սահմանը:

Որպես հիմնավորում՝ միությունը նշել է 4 պատճառ

1. ՀՀ-ն չունի մասնագիտացված և օժանդակող անձնակազմ, որի պատրաստման համար ժամանակ և միջոցներ են պետք։

2. Հայ-թուրքական սահմանին դեռևս ԽՍՀՄ տարիներից կան ինժեներական կառույցներ, որոնց սպասարկումը պահանջում է ոչ միայն մեծ ֆինանսական ծախսեր, այլև նեղ մասնագիտական անձնակազմի առկայություն։

3. Ռուս սահմանապահների դուրսբերման դեպքում միջադեպերն ու սադրանքներն անխուսափելի կդառնան։

4. Պետք է հաշվի առնել, որ այսօր Հայաստանը պետք է ինքնուրույն ապահովի հազարավոր կիլոմետրեր ձգված հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը։

Վերջում ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը զգուշացնում է՝ այս բոլոր հանգամանքները պետք է հաշվի առնել, հակառակ դեպքում ամեն ինչ կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների՝ ընդհուպ պետականության կորստի։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ