Последние новости

ՌԴ ԱԳՆ․ Կոչ ենք անում Երևանին և Բաքվին ցուցաբերել զսպվածություն

Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից, իսկ բոլոր տարածքային վեճերը, փոխադարձ հավակնությունները լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նման հարցերը, այդ թվում ՝ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի շրջանակներում։ Մենք մեր կողմից պատրաստ ենք առավելագույն աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքին՝ հաշվի առնելով Ռուսաստանի մոտ առկա եզակի քարտեզներն ու փորձաքննության արդյունքները»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ նմանատիպ սկզբունքները կիրառելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում:

Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, այլ խոսում է այն երթուղու մասին, որը ՀՀ Սյունիքի մարզի տարածքով կապում է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ:

«Արդեն կա փոխզիջումների մշակման լավ կայացած մեխանիզմ։ Դա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբն է»,– ասել է նա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ 2023 թվականի վերջին նիստում կողմերը մոտ էին տարածաշրջանում տրանսպորտային-տնտեսական երթուղիների ապաշրջափակման համալիր փոխշահավետ որոշման ընդունմանը ու կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին քաղաքական կամք դրսևորել և վերսկսել փոխգործակցությունը հաստատված եռակողմ ձևաչափերում։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ