Последние новости

«Միասին» շարժում․ Եթե մեր պահանջը չկատարվի, կհաջորդեն անհնազանդության քայլեր

«Միասին» համաժողովրդական քաղաքական շարժումն երեկ հանրահավաք է անցկացրել Երևանի Ազատության հրապարակում։ Նաև նախազգուշական երթ է արել դեպի ԱԺ։

Շարժումը 100 կետից բաղկացած 4–էջանոց հրաժարականի պահանջ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությանը և ժամանակ տվել մինչև ապրիլի 10-ը։

«Եթե մեր պահանջը չկատարվի, կհաջորդեն անհնազանդության քայլեր»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նա նշեց, որ ՀՀ տարբեր մարզերից այսօր ցանկանում էին գալ, միանալ հանրահավաք-երթին, սակայն ճանապարհների փակ լինելու պատճառով չեն կարողացել գալ։

Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենց փաստաթուղթ-պահանջագիրը ներկայացրել են նաև ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններին։

Նա նշեց՝ եթե այս խմբակցությունները համաձայն չլինեն փաստաթղթում նշված կետերի հետ, ուրեմն նրանք նույնպես հանցակից են գործող իշխանություններին։

Հավելենք, որ«Միասին» համաժողովրդական քաղաքական շարժումը հատուկ հանրահավաքների շարքը սկսել է փետրվարի 20–ին` Արցախյան շարժման 36–ամյակի օրը։

Շարժումն ապրիլի 8-ին ժամը 17։00-ից սկսած 3 օր շարունակ բողոքի ակցիաներ կանցկացնի ՀՀ Ազգային ժողովի մոտ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ