Последние новости

ՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում

Բավական հիմքեր կան Իսրայելին պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրելու համար։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի օկուպացված տարածքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։

«Կան համոզիչ հիմքեր ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում պաղեստինցիների նկատմամբ։ Երեք փաստ մեզ ստիպում են մտածել այս մասին՝ կոտորածները, իսրայելցի պաշտոնյաների հայտարարությունները և պաղեստինցիներին պարտադրված անմարդկային կենսապայմանները»,-ասել է նա։ Միևնույն ժամանակ Ալբանեզը նշել է, որ դեռ վաղ է ասել՝ արդյոք Իսրայելին զենքեր մատակարարող երկրները մեղսակից են ցեղասպանությանը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ