Последние новости

ՌԴ ԱԳՆ․ Փաստաթղթի նպատակն է ՀՀ-ն պոկել Ռուսաստանից և ԵԱՏՄ տարածքից

«Հայաստանի բարեկամների ցանց» խմբի զեկույցի ամբողջ նպատակը ՀՀ–ին ՌԴ–ից և ԵԱՏՄ–ից պոկելն է։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Խոսքը Դանիայի նախկին վարչապետ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «Հայաստանի բարեկամների ցանց» խմբի պատրաստած «Ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցի մասին է, որում առաջարկվում է Հայաստանին տրամադրել ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, ռազմական օգնություն, կազմակերպել համատեղ վարժանքներ և զորավարժություններ երկրի անվտանգության ամրապնդման համար։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում շեշտել են, որ փաստաթղթի հեղինակների խմբում այնպիսի մարդիկ են, որոնք մտածում են առճակատման, սառը պատերազմի և Ռուսաստանին զսպելու կատեգորիաներով։

«Նրանք արդեն բավական ներդրումներ են կատարել, որպեսզի Ուկրաինան դարձնեն Ռուսաստանի դեմ Արևմուտքի աշխարհաքաղաքական դիմակայության դաշտ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

Ըստ գերատեսչության՝ ամբողջ զեկույցում կարմիր թելի նման անցնում է Եվրամիության` պաշտոնապես հայտարարված դիրքորոշումն այն մասին, որ ԵՄ–ի ընդլայնման քաղաքականությունը նրա ներկայիս ղեկավարները աշխարհաքաղաքական գործիք կամ, այլ կերպ ասած, զենք են դարձրել։

«Զարմանալի չէ, որ Հայաստանի շահերի մասին այս հաստափոր դատողություններում և առաջարկություններում ոչ մի խոսք չկա»,- հավելել են նախարարությունում:

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է` պատճառն այն է, որ փաստաթղթի մտահղացման նպատակն այլ է՝ Հայաստանին Ռուսաստանից հեռացնելը։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ