Последние новости

Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնում

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է նշանակվել բ.գ.թ., դոցենտ Դավիթ Գյուրջինյանը։ Տեղեկությունը հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը։

Նա այս պաշտոնում ընտրվել է միաձայն։

Հիշեցնենք, որ Լեզվի կոմիտեի այն ժամանակվա նախագահ Դավիթ Գյուրջինյանը ԲՊՀ ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել 2023 թվականի մարտի 15-ին։ Դրանից հետո բուհում դասադուլ և գործադուլ էր սկսվել, բայց չնայած դրան, նույն օրը երեկոյան ԿԳՄՍ նախարարը Գյուրջինյանի հետ այցելեց համալսարան` նորանշանակ ռեկտորի պաշտոնակատարին ներկայացներու համար։

Ավելի վաղ՝ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Բրյուսովի անվան համալսարանում ռեկտորի ընտրություն էր տեղի ունեցել, և այդ պաշտոնում վերընտրվել էր Կարինե Հարությունյանը։ Դրանից հետո դատական կարգով ընտրության արդյունքները վիճարկվում էին (դատական գործն ընթացքի մեջ է), ու հենց այդ պատճառով կառավարությունը որոշեց Գյուրջինյանին նշանակել այդ պաշտոնում` համարելով, որ դա միակ հնարավոր ձևն էր այդ պահին։

Բրյուսովի անվան համալսարանի շուրջ վեճերն այսքանով չէին ավարտվել, Գյուրջինյանը դատի էր տվել նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին և հեռացրել նրան աշխատանքից։ Երևանի առաջին ատյանի դատարանում վեճն ավարտվել է հոգուտ Ակոպյանի, դատարանը որոշել է` վերջինիս աշխատանքից ազատելու հրամանն անհիմն է։ Այս ամենը սկսել էր այն բանից, որ Գյուրջինյանը մեղադրել էր Ակոպյանին` ռեկտորի պարտականությունները կատարելու ժամանակ, համալսարանի 2 աշխատակցի անհիմն նկատողություն տալու մեջ։ Դատարանը պարտավորեցրել է փոխհատուցել նախկին պրոռեկտորին` մոտ 7 մլն դրամ։ Ակոպյանը սակայն հայտարարել է, որ կբողոքարկի որոշումը. նա ցանկանում է վերականգնվել իր պաշտոնում։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ