Последние новости

ՆԱՏՕ․ Ներկայում նշաններ չկան, որ Ռուսաստանը ներխուժում է ծրագրում

Ներկայում նշաններ չկան, որ Ռուսաստանը ներխուժում է ծրագրում ՆԱՏՕ որևէ երկիր, Ռիգայում լրագրողներին հայտնել է ՆԱՏՕ Ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը, փոխանցել է The Baltic Times-ը։

«Խնդիրն այն է, որ Ռուսաստանի հավակնությունները դուրս են գալիս Ուկրաինայի սահմաններից։ Մենք դա գիտենք, ուստի դաշինքը պետք է ավելի պատրաստված լինի»,- ասել է նա։

Ըստ ծովակալի՝ դաշինքը համաձայնել է Ռուսաստանը դիտարկել որպես սպառնալիք, ուստի փոխում է իր ռազմական ծրագրերը՝ հավաքական պաշտպանության վերակողմնորոշվելով։

Բաուերի խոսքով՝ հարձակման դեպքում, ՆԱՏՕ Պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր պետություն պետք է կարողանա պաշտպանել իրեն։

«Եթե ինչ-որ նման բան տեղի ունենա որևէ երկրում, ապա հենց այդ երկիրը պետք է հոգա իր անվտանգության մասին։ Եթե մենք խոսում ենք, օրինակ, հիբրիդային գործողությունների մասին, ապա պետք կլինի, որ Լատվիան արձագանքի դրան։ Իհարկե, եթե Լատվիան ցանկանում է խորհրդակցություններ սկսել այլ անդամ պետությունների հետ, ինչպես նախատեսված է հոդված 4-ում, դա հնարավոր է, եթե նույնականացված սպառնալիք լինի։ Մենք կքննարկենք և կպայմանավորվենք, թե ինչպես դաշինքը գործի հետագայում։ Ես կցանկանայի նշել, որ այլ երկրից բխող կիբեռակտիվությունը նույնպես հիմք է հոդված 5-ի համար։ Այն կարող է գործադրվել ոչ միայն ուղիղ հարձակման դեպքում»,- ընդգծել է Բաուերը։

Ծովակալը նաև նշել է, որ չի վախենում Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց։ Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը բախվել է մի շարք խնդիրների։ Թրամփը դեռ չի ընտրվել, և ակնհայտ է, որ նրա նախկին հայտարարություններն ուղղված էին որ թե առհասարակ ՆԱՏՕ-ին, այլ այն բանին, որ որոշ երկրներ բավականաչափ ֆինանսներ չեն հատկացնում պաշտպանության համար։ Միաժամանակ, դաշինքի անդամ երկրները արդեն պատրաստ են ավելի շատ վճարել այդ նպատակով, ավելացրել է նա։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ