Последние новости

Հայտնի գիտնական Արտյոմ Օհանովը միացել է International Core Academy of Sciences and Humanities ակադեմիային

Հայազգի հայտնի ռուս գիտնական, բյուրեղագետ-տեսաբան, հանքաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Արտյոմ Օհանովը միացել է International Core Academy of Sciences and Humanities ակադեմիային։ Այս մասին հայտնել Է Օհանովը՝ նշելով, որ այդ ազդեցիկ ակադեմիայում կան եծ թվով հրաշալի գիտնականներ ամբողջ աշխարհից։

International Core Academy of Sciences and Humanities-ը միջառարկայական ոչ կառավարական և ոչ առևտրային գիտական ակադեմիա է: Այսօր Core Academy-ը միավորում է ակադեմիկոսների, նորարար գիտնականների, հայտնի մանկավարժների և երիտասարդ գիտնականների, որոնք ընտրվում են իրենց ոլորտներում ակնառու նվաճումների համար՝ բնական գիտություններ, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, մաթեմատիկա, հասարակական գիտություններ և արվեստ: Նրանց թվում մինչ այժմ կար ընդամենը 5 ռուս գիտնական։ Արտյոմ Օհանովը վեցերորդն է:

AlphaNews.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ