Սեյրան ՕՀԱՆՅԱՆ․ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՎԱԽԵՑՆՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ ՉԷ
Ապրիլյան պատերազմը ՀԵՐՈՍԱՄԱՐՏ էր. 4 օր, և Արցախի պաշտպանության բանակը ջախջախեց թշնամու ճակատը հարձակման տարբեր ուղղություններում, ձախողեց նրա բոլոր հեռանկարային պլաններն ու նորից ստիպեց թշնամուն խաղաղություն մուրալ` իհարկե, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հրամանատարությամբ և հազարավոր կամավորականների ամուր աջակցությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նաև նշել է. «Հավերժ փառք այն հերոսներին, ովքեր Արցախյան առաջին պատերազմից մինչև այսօր իրենց կյանքն են նվիրել հանուն Մայր հողի։
Ու թեև այսօր օրինական ստեղծված Արցախի Հանրապետությունն ամբողջովին հայաթափված ու հանձնված է, և Արցախի ժողովրդի կողմից օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Ադրբեջանի բանտերում, իսկ Հայաստանի իշխանությունը վախեցնում է ժողովրդին պատերազմով, հայը չունի բարոյական նկարագիր, բարոյական իրավունք իր հող հայրենին հանձնելու։
Քավ լիցի։ Հայ ժողովուրդը չի տենչում պատերազմ, բայց և պատերազմից չի վախենում։ Հայ ժողովրդին վախեցնող իշխանություն պետք չէ։
Միայն ազգային ուժերի առաջնորդությամբ կարող ենք պայքարել ու ապրել՝ հանուն հայկական Արցախի, Հայաստանի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 14:00
Гибель президента Ирана и ряда членов делегации ИРИ никак не отразится на армяно-иранских отношениях, если не считать некоторых нюансов. Об этом EADaily заявил политолог Сергей Мелконян.
-
2024-05-20 13:55
Иран официально объявил, что президент страны Эбрахим Раиси погиб в авиакатастрофе. Как будет организован транзит власти, как это скажется на борьбе и за пост духовного лидера, и отношениях с союзниками — в материале РБК.
-
2024-05-20 13:45
Выстроившиеся в несколько кордонов полицейские 20 мая не разрешили предстоятелю Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископу Баграту Галстаняну войти в село Киранц.
-
2024-05-20 13:41
Движение «Тавуш во имя Родины» направило телеграмму соболезнования в связи с гибелью президента Исламской Республики Иран Сейеда Эбрахима Раиси, министра иностранных дел Хосейна Амира Абдоллахяна и других сопровождавших их лиц.