ԲԱՑՎԵԼ Է «ԱՐՑԱԽՆ ԱՊՐՈՒՄ Է» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Թեքեյան կենտրոնում բացվել է «Արցախն ապրում է» խորագրով ցուցահանդեսը, ուր միավորված են Հադրութի ստեղծագործական կենտրոնի /ՀՍԿ/ սաների ձեռքի աշխատանքները և լրագրող, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի՝ Արցախի պատմամշակութային հուշարձանների լուսանկարները:
Հադրութի ստեղծագործական կենտրոնը ցուցահանդես-վաճառքին ներկայացել է բազմապիսի աշխատանքներով, որոնք ընդգրկում են գորգագործություն, գոբելեն, ասեղնագործություն, ուլունքագործություն, խեցեգործություն, գեղանկարչություն և այլն: Յուրօրինակ գործերն արտացոլում են հայկական ինքնությունն ու մշակութային ժառանգությունը:
Ցուցահանդեսի բացմանը ողջյունի խոսքով հանդես եկավ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Անդրադառնալով օրվա խորհրդին՝ նա մասնավորապես նշեց, որ Արցախը շարունակում է ապրել, և ցուցահանդեսի մասնակիցները դրա վառ վկայությունն են։ «Պետք է պահպանենք Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշները, որոնք մեր հաջողությունների գրավականը պետք է կրկին լինեն, և վստահությունն ու համոզմունքը երբևէ չպետք է մեզ դավաճանեն: Արցախի Հանրապետությունը միշտ պետք է ապրի», - հավելեց նա:
Հադրութի ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը, ներկայացնելով հաստատության պատմությունն ու գործունեությունը, հատկանշեց ազգայինը պահպանելու և սերունդներին փոխանցելու գաղափարախոսությունը: «Փորձում ենք մեր եկեղեցիները, խաչքարերն ու հուշարձանները, նույնիսկ արցախյան բնությունը մեր աշխատանքներում վերարտադրել՝ օգտվելով լուսանկարներից, քանի որ, ցավոք, ներկայումս բնօրինակներից օգտվելու հնարավորություն չունենք», - ասաց տիկին Թամրազյանը:
Հադրութի ստեղծագործական կենտրոնն առաջին անգամ է ցուցանմուշները ներկայացնում վաճառքի 420 աշակերտների անվճար ուսուցանումը հնարավոր դարձնելու և կենտրոնը պահպանելու համար:
Լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանը շնորհակալություն հայտնեց Թեքեյան կենտրոնին նմանատիպ մշակութապահպան միջոցառումներն իր հովանու ներքո առնելու և խրախուսելու համար: Հեղինակը, ներկայացնելով լուսանկարները, նշեց, որ իր 25 տարվա աշխատանքի արդյունք են, որտեղ պատկերված են Արցախի պատմամշակութային հուշարձանները, որոնցից շատերն արդեն ոչնչացվել են թշնամու կողմից։
«Արցախն ապրում է» խորագրով ցուցահանդես-վաճառքը Թեքեյան կենտրոնում բաց կլինի մինչև ապրիլի 10-ը։
Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմադրվել է 1995թ. Արցախում:
44-օրյա Արցախյան պատերազմից հետո` 2020թ. դեկտեմբերին կենտրոնը վերաբացվել է Երևանում և ունի մասնաճյուղեր ՝ Աշտարակում, Արտաշատում, Մասիսում, Էջմիածնում, Վանաձորում և ՀՀ այլ մարզերում։
Անվճար հիմունքներով կենտրոն են հաճախում 420 աշակերտ, գործում է 47 խումբ, որտեղ դասավանդում են Արցախից բռնի տեղահանված 24 արվեստագործներ։ Գործում են կավագործության, գորգագործության, կարպետագործության, փայտագործության, ասեղնագործության, գոբելենի, մանրանկարչության, բատիկայի, նկարչության, պարի և այլ խմբակներ։
Վերաբացումից ի վեր կենտրոնը կազմակերպել և մասնակցել է հինգ տասնյակից ավել ցուցահանդասների, այդ թվում Հայաստանում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իսրայելում, Շվեյցարիայում, Հնդկաստանում՝ ցուցադրելով հայ երիտասարդ արվեստագետների տաղանդն ու տոկունությունը:
Զոհրաբ Ըռքոյան
2010թ-ից Քաշաթաղի շրջվարչակազմի «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն է: 1989-1994թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական-ազատագրական մարտերին, նաև հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով։ Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով, «Վաչագան Բարեպաշտ» շքանշանով, ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալով և պատվոգրերով, ԼՂՀ կառավարության պատվոգրով, ՀՀ ԵԿՄ հուշամեդալով, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» մեդալով, «Հատուկ գնդի» պատվոգրով, ԱՀ վարչապետի «Հուշամեդալ»-ով։ 2022թ.մայիսին ԱՀ լրագրողների օրվա առթիվ ԱՀ նախագահի կողմից արժանացել է «Երախտագիտություն» մեդալի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
ОСТАНОВИТЬ ФАЛЬСИФИКАЦИЮ ПРАВОВЫХ ДОКУМЕНТОВ, СОВЕРШАЕМУЮ НА ГОСУДАРСТВЕННОМ И МЕЖДУНАРОДНОМ УРОВНЯХ2024-05-12 08:23
19 апреля 2024 года на границе между Республикой Армения и Азербайджанской Республикой под председательством вице-премьеров обеих стран состоялась встреча Комиссии по вопросам делимитации государственной границы и пограничной безопасности между Республикой Армения и Азербайджанской Республикой. Стороны договорились, что в процессе делимитации будут основываться на Алма-Атинской декларации от 1991 года. Стороны также условились зафиксировать данный базовый принцип в проекте соответствующего Положения.
-
2024-05-11 15:16
Доктор политических наук, военный историк Армен Айвазян пишет на своей странице в Фейсбук о срочных шагах народного движения, которые следует предпринять незамедлительно.
-
2024-05-11 12:24
"Примечательный нюанс: в 2021 году, после заявления Генштаба РА с требованием отставки Никола Пашиняна, власти (не важно с применением административного ресурса или нет) провели контрмитинг. На площади Республики собралось несколько тысяч человек", - пишет в своем телеграм-канале политолог Беньямин МАТЕВОСЯН.
-
2024-05-11 10:37
Как можно оценить итоги визита премьер-министра Армении Никола Пашиняна в Москву и его отсутствие на параде Победы? Насколько возможно совместить выход из ОДКБ и членство в ЕАЭС, хорошие экономические отношения с Россией? На эти и другие вопросы Verelq ответил ведущий научный сотрудник Института международных исследований МГИМО МИД России Николай СИЛАЕВ.