Последние новости

«Ազգային առաջընթաց»-ն Արմեն Բեգոյանի հրաժարականի պահանջով դիմում է ներկայացրել Ավինյանին

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը պահանջում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանի հրաժարականը, տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ երկու օր առաջ դիմում են ներկայացրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և, ըստ ընթացակարգի, 20-օրյա ժամկետում սպասում են գրավոր պատասխանի։ Գրիգորյանը հավելեց, որ դիումի մեջ նշել է Բեգոյանի՝ այդ պաշտոնին անհամապատասխանությունը, բայց ոչ թե մասնագիտական առումով, այլ վարքագծի, էթիկայի նորմերի խախտման։

«Մարտի 24-ին Երևանի կենտրոնում մեր և ՀՈԱԿ-ի աշխատակիցների միջև հայհոյախառն միջադեպն է պատճառ հանդիսացել»,- ասաց Գրիգորյանը։

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ «Ազգային առաջընթաց» խմբակցության երկու անդամներ՝ Հայկ Գրիգորյանը և Ռոբերտ Ծովյանը Թումանյան փողոցում նկատել էին, որ հերթական ծառահատումն է իրականացվում, մոտեցել էին պարզաբանում պահանջելու, և տեղի էր ունեցել միջադեպը։

Գրիգորյանն Armenia Today-ին մանրամասնեց, որ որևէ թեկնածու այդ պաշտոնի համար չեն առաջադրել, իրավունք էլ չունեն։ Նրա պարզաբանմամբ՝ դիմումը միայն Բեգոյանի լիազորությունները կասեցնելուն է վերաբերում։ Գրիգորյանը նշեց, որ դեռևս չի կարող ասել, թե ինչ կանեն Ավինյանի բացասական պատասխանի դեպքում։ «Այդ ժամանակ կքննարկենք»,- ասաց նա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ