Последние новости

Պատգամավոր․ ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ անվտանգային համակարգը բավարարի այսօրվա պահանջներին

Հայաստանն ամեն ինչ անելու է, որ անվտանգային համակարգը բավարարի այսօրվա պահանջներին։ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։

«Հիմա դա ում դուր կգա, ում` չէ, մենք գնալու ենք մեր ճանապարհով։ Այն անվտանգային համակարգը, որ ունեցել ենք, անվտանգային համակարգ չի եղել, այլ ընդամենը թղթի վրա գրած պայմաններ են եղել, որոնք ի կատար չեն ածվել, ինչի հետևանքով այսօր Ադրբեջանը ՀՀ–ից 150 քառ. կմ տարածք է օկուպացրել»,– հայտարարեց նա։

Ըստ նրա` ՀԱՊԿ–ն երբևէ գործնական օգնություն չի տրամադրել ՀՀ–ին` բացառությամբ երկկողմ հայտարարությունների։

«Մենք ՀԱՊԿ չենք մտել տնտեսական շահերի համար, այլ մտել ենք կոնկրետ մեր անվտանգությունն ապահովելու համար: Եթե ՀԱՊԿ-ն ասում է՝ ՀՀ–ի սահմանների նկատմամբ կասկած ունի, եթե մի անվտանգային համակարգ, որի մեջ մտնում ենք, կասկած ունի մեր սահմանների նկատմամբ, մենք այդ անվտանգային համակարգում անելիք չունենք»,– հայտարարեց Խաչատրյանը:

Պատգամավորի վստահեցմամբ` ՀՀ–ն դեռ երբեք այդքան բարձր սուբեկտայնություն չի ունեցել, ինչպես հիմա, երբ ՀՀ հետ հաշվի են նստում և ԱՄՆ-ն, և ԵՄ–ն։

Անդրադառնալով ՀՀ–ում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազային` նա նշեց, որ այն մեր անվտանգության հարցում լուրջ դերակատարում ունի, սակայն ՀՀ անվտանգության համակարգի գծագրումից պարզ կդառնա` հետագան ինչ կլինի։

ՔՊ–ական պատգամավորը ՀԱՊԿ–ի մասին իր ասած միտքը կրկնեց նաև 102–րդ ռազմաբազայի մասին` նշելով, որ այն ոչնչով չօգնեց մեզ, երբ ՀՀ տարածքներ էին գրավվում։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ