Последние новости

Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունները, թե ԱՄՆ-ն նշել է «Կրոկուսը» որպես ահաբեկչության հնարավոր թիրախ

«Դա մեր իրավասությունը չէ, որովհետև տեղեկության նման փոխանակումները տեղի են ունենում հատուկ ծառայությունների միջոցով, տեղեկությունը փոխանցվում է անմիջապե ծառայությունից ծառայություն»,-լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

Այն մասին, որ ԱՄՆ-ն դեռ մարտի 6-ին նախազգուշացրել էր Ռուսաստանին, որ ահաբեկչական գրոհի թիրախ կարող է դառնալ «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահը, գրել է Washington Post թերթը, հետո նման հավաստիացմամբ հանդես է եկել New York Times-ը։

Կրեմլի ներկայացուցչից նաև հետաքրքրվել են, թե օգնել է արդյոք ԱՄՆ-ն կանխել ահաբեկչությունը Մոսկվայի սինագոգում,- գրել է «Ինտերֆաքսը»։

«Դա ևս մեզ չի առնչվում»,- պատասխանել է Պեսկովը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ