Արմեն Խաչատրյան․ Ադրբեջանի ցանկությունն է դելիմիտացիան սկսել Տավուշից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շատ մեծ խնդիր է եղել սկսել սահմանազատման գործընթացը, շատ մեծ խնդիր է եղել բերել այդ դաշտ և դելիմիտացիան սկսել ինչ-որ մի տեղից, որովհետև բանակցություններ չկային, անընդհատ պատերազմի վտանգ էր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։
«Մի դրական բան եղավ, որ որոշվեց դելիմիտացիան սկսվի: Հիմա Ադրբեջաը ցանկացել է սկսենք հյուսիսային սահմանից, սկսել ենք, որտեղ ինչ խնդրահարույց հարցեր կան, գալիս ենք մինչև Սյունիք»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ փաստորեն Ադրբեջանն է պահանջել, որ դելիմիտացիան սկսվի Տավուշից, Արմեն Խաչատրյանն ասաց. «Ադրբեջանն այսօր չի ուզում գնա դելիմիտացիայի, ինքն ուժի սպառնալիքով է մեզ հետ խոսում: Այսօր գաղտնի՞ք է, որ մեր միջև ռազմական բալանսն այնքան խախտված է, որ այսօր մենք պատերազմի գնալու ցանկություն չունենք: Դա դժվա՞ր է հասկանալը և երբ սկսվում են բանակցություններ, գալիս ենք փոխհամաձայնության: Փոխհամաձայնությունը զիջում չէ: Իրենք ասել են՝ դելիմիտացիան սկսում ենք այստեղից, մենք համաձայնել ենք, որովհետև դա Հայաստանի շահերից է բխում: Սա տղայական խոսակցություն չէ: Այսօր մեզ պետք է խաղաղության գործընթացը, դրա համար գնացել ենք դրան»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".