Последние новости

Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է

Արցախի Հանրապետությունից մարտի 29-ին Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Մարտի 30-ին քրեական վարույթ է նախաձեռնվել, նրան մեղադրանք է առաջադրվել լրտեսության հոդվածով»,– նշեց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ԼՂ–ից Հայաստան է տեղափոխվել 2 անձ` Սարգիս Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը։

Ըստ տեղեկությունների` նրանք ամուսիններ են, տղամարդուն ձերբակալել են Գորիսում։

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու խոսքով` նշված անձանց Հայաստան են տեղափոխել նրանց իսկ ցանկությամբ:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ