Последние новости

Բլինքենն ու Ալիևը հեռախոսով քննարկել են ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի հանդիպումը

Ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Էնթոնի Բլինքենն ասել է, որ տեղեկություն է ստացել, որ ապրիլի 5-ին կայանալիք ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի եռակողմ հանդիպումը անհանգստություն է առաջացնում ադրբեջանական կողմում, և նա կարևոր է համարել այդ մասին հարցը պարզաբանելը՝ խոսելով Ալիևի հետ:

Պետքարտուղարը նշել է, որ այս հանդիպման հիմնական թեման լինելու է Հայաստանի տնտեսական զարգացման հարցերը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ