Последние новости

Պետքարտուղարություն. Բլինքենը Ալիևի հետ քննարկել է խաղաղության գործընթացի հարցերը

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շարունակման կարևորությունը։ Զրույցի մասին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Ինչպես նշվում է Միլլերի հայտարարության մեջ, զրույցի ընթացքում Բլինքենն ընդգծել է, որ սահմանին լարվածության աճն արդարացում չունի և զգուշացրել է, որ կողմերի ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը խաթարում են խաղաղության հեռանկարները։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը հեռախոսազրույցի վերաբերյալ տարածած հայտարարությունում նշել էր, որ Ալիեն ասել է՝ այն հանգամանքը, որ չնայած Բաքվի հիմնավոր մտահոգություններին, ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը չի հետաձգվել, դա Հարավային Կովկասում նոր բաժանարար գծեր ստեղծելով կսրի լարվածությունն ու արդյունքում չի նպաստի խաղաղություն հաստատելուն։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ