Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀԻՄԱ ԷԼ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՄՈԶԵԼ, ՈՐ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՀՀ-Ի ՏԱՐԱԾՔԻՑ
Շուրջ մեկ տարի առաջ, երբ Ադրբեջանը Տեղ գյուղի ուղղությամբ առաջխաղացում էր իրականացնում` օկուպացնելով ՀՀ ինքնիշխան տարածքները, իշխանության տարբեր դեմքեր, ճիշտ այսօրվա վստահությամբ ասում էին, թե Ադրբեջանի հետ բանակցում են, որ նրանք նախկին դիրքեր վերադառնան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նաև նշել է. «Ի՞նչ եղավ հետո, ամենից լավ գիտեն Արավուս, Տեղ և Կոռնիձոր գյուղի բնակիչները, որովհետև ադրբեջանցիներն այդպես էլ հետ չգնացին, իսկ մեր գյուղատնտեսական նշանակության հեկտարներով տարածքներ վերածվեցին ադրբեջանական կրակակետերի:
Որտե՞ղ և ինչո՞վ են զբաղված այն մարդիկ, ովքեր մարդկանց ստելով հավաստիացումներ էին տալիս, թե Ադրբեջանի հետ բանակցում են` հետ կգնան:
Այդ մարդիկ ճիշտ նույն կեղծիքով փորձում են հիմա էլ ոսկեպարցիներին, բաղանիսցիներին և, առհասարակ, բոլորին համոզել, որ Ադրբեջանին միակողմանի տարածքներ զիջելուց հետո Ադրբեջանը դուրս կգա տարբեր փուլերում ՀՀ-ի օկուպացված տարածքներից:
Այս ամենն իրագործելու ճանապարհին իշխանությունը դաշտ է նետել քաղաքական-քարոզչության վերջին ռեզերվները` համատարած կեղծիքի, այլանդակության ապահովման և իր հակապետական գործողությունների իրացման համար:»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 12:15
В селе Киранц установлены столбы, рядом с ними стоят пограничники, они вооружены и в масках.
-
2024-05-20 12:12
В Армении пытаются оценить возможные сценарии развития внутриполитической ситуации в Иране на фоне трагической гибели иранского президента Эбрахима Раиси. Иранист Жанна Варданян пишет в своем телеграмм-канале:
-
2024-05-20 11:11
Центральный банк Республики Армения вводит в обращение золотую памятную монету «100-летие со дня рождения Шарля Азнавура».
-
2024-05-20 11:08
Тела погибших при крушении вертолета президента Ирана перевезены в Тебриз, сообщает Иранское общество Красного Полумесяца. В организации заявили о прекращении поисковых работ на месте катастрофы.