Последние новости

«ԵԹԵ 102-ՐԴ ԲԱԶԱՆ ԶՈՐՔ ՈՒՂԱՐԿԻ ԵՐԵՎԱՆԻ ԴԵՄ...»

Հաղորդավար Արթուր Կիրակոսյանի հետ զրույցում ահա այսպես ձևակերպեց իր կանխատեսման ելակետային պայմանը «Գոլոս»-ի ընթերցողներին լավ հայտնի Էդվարդ Անտինյանը, որն առաջվա պես ներկայանում է իբրև քաղաքագետ: «Եթե 102-րդ բազան իր զորքն ուղարկի Երևանի դեմ, ապա բուն Երևանում շատերը կմիանան դրան»,- հայտարարեց այս վայ-քաղաքագետը, հասկացնել տալով, որ իշխող վերնաշերտի քարոզչամեքենան պատրաստ է հնչեցնել ցանկացած թեզ, որպեսզի արդարացնի Փաշինյանի սանձազերծած ռուսատյաց հիստերիան։

Թեզն ինքնին անհեթեթ է. ինչո՞ւ պիտի ռուսական 102-րդ ռազմակայանը զորք ուղարկի Երևանի դեմ։ Ասենք, կարևոր է ոչ թե բուն թեզը, այլ հայոց մայրաքաղաքում «ռուսական 5-րդ շարասյան» ներկայության մատնանշումը։ «Ռուսաստանն ակնկալում է, որ հայ ժողովրդի ներսում կան ուժեր, որոնք կարող են հանդես գալ սեփական պետության դեմ»,- ընդգծեց Անտինյանը: Ակնհայտ է, որ իշխող վերնաշերտի պարագլուխը որոշել է արշավ սկսել ընդդիմության դեմ՝ տարածքների հանձնման դեմ բողոքի փողոցային ակցիաները կանխելու նպատակով։ Բռնաճնշումների նոր ալիքի համար Փաշինյանին հիմքեր են անհրաժեշտ, օրինակ՝ հայկական թիկունքում «ՌԴ 5-րդ շարասյան» առկայության տեսքով։

Հայ հասարակությանն ամեն օր պարտադրում են այն միտքը, թե խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի, սպասարկում է ՌԴ շահերն ի վնաս հայկական շահերի։ «Եթե Ռուսաստանին հաջողվի վերացնել Ուկրաինան, ապա հաջորդը լինելու է Հայաստանը»,- հայտարարեց քաղաքագետը, համալրելով զարհուրիկների զինանոցը, որոնցով այս օրերին ակտիվորեն վախեցնում է ժողովրդին ռեժիմի քարոզչամեքենան։ Մի՞թե Հայաստանը ՆԱՏՕ-ի ռազմաբազաներ է ստեղծում Ռուսաստանի սահմանին։ Ինչո՞ւ պիտի Պուտինը «վերացնի Հայաստանը» և դրանով իսկ բացի Թուրքիայի ճանապարհը դեպի Միջին Ասիա։

2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանն իր քաղաքական հակառակորդներին վախեցնում էր պետական դրոշի գույների ժապավենով զարդարած մուրճով, այսօր վախեցնում է նոր պատերազմով, ոստիկանական հաշվեհարդարներով և Հայաստանը ոչնչացնելու Կրեմլի գոյություն չունեցող ծրագրերով։

Անտինյանը հատուկ շեշտադրում արեց այն բանի վրա, որ նենգադավ Ռուսաստանն իր քաղաքական գործիչների և դիվանագետների շուրթերով ասում է, թե մեր երկրում իշխանությունը չի արտահայտում ժողովրդի կամքը և չի պաշտպանում պետության շահերը: Այդ մասին, ի գիտություն Անտինյանի, այսօր խոսում է ողջ հայ ժողովուրդը, բացառությամբ սորոսաթուրքական 5-րդ շարասյան, որը Փաշինյանին իշխանության բերեց Սորոսի հիմնադրամի լվացած ալիևյան նավթադոլարներով։ Ցուցանշական է, որ այսօր ժողովրդի անունից խոսում են ձախողված քաղաքական գործիչ Անտինյանը, դասալիք Արման Բաբաջանյանը, ռուսատյաց-զազրախոս Լևոն Շիրինյանը և այլ քաղաքական, հասարակական գործիչներ ու քաղաքագետներ, որոնց լսարանի թվաքանակը նվազագույն է։

Պարոնայք այնքան ինքնամոռաց են սպասարկում Արեվմուտքի շահերը, որ պատրաստ են կրծել յուրաքանչյուրի կոկորդը, ով կհամարձակվի պնդել, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումը տվյալ կոնկրետ պայմաններում հավասարազոր է ինքնասպանության, իսկ Փաշինյանի վարած քաղաքականությունը ամենաիսկական արկածախնդրություն է։ Կրեմլը Փաշինյանի և հայ ժողովրդի միջև հավասարության նշան չի դնում ոչ թե այն պատճառով, թե ապակայունացում է ծրագրում, այլ որովհետև այդ նշանն անտեղի է։ «Եթե նույնիսկ ընդդիմությանը հաջողվի տապալել իշխանությունը, ապա նրան, միևնույնն է, չի հաջողվի իշխանության բերել ռուսամետ ուժերի։ Ժողովուրդը չի հանդուրժի ռուսական դրածոյի։ Ժողովուրդը կսատարի յուրաքանչյուրին, ով դեմ կլինի Ռուսաստանին»,- ընդգծեց Անտինյանը։ Սույն քաղաքագետը, դատելով ամենից, չի դիտարկում այն վարկածը, որ հայ ժողովուրդը կարող է իշխանության բերել ազգային օրակարգ ունեցող քաղաքական ուժերի…

«Ցանկացածին»՝ «ում պատահի» իմաստով, ժողովուրդն արդեն սատարել է 2018-ին, ուստի դառը փորձ առած՝ այս անգամ կսատարի գրագետ ու հեռատես գործչի, որն իր քաղաքականությունը չի կառուցի Ռուսաստանի կամ Արևմուտքի հանդեպ ատելության վրա, այլ կվերադարձնի Հայաստանը հավասարակշռության և բազմավեկտոր համագործակցության քաղաքականության։

Քարոզչամեքենայի բոլոր ջանքերն այսօր կենտրոնացած են ժողովրդին ներշնչելու վրա, թե այդ ինքը՝ ժողովուրդը չէ, որ հանդես է գալիս ընդդեմ Փաշինյանի ռեժիմի, այլ դրանով զբաղվում է խորհրդարանական ընդդիմությունը, որը գործիք է Ռուսաստանի ձեռքում։ «Ռուսաստանը հող է նախապատրաստում ապակայունացման համար։ Նա մեր երկրում շատ ռեսուրսներ ու մարդիկ ունի։ Ռուսաստանին չհաջողվեց իշխանության դեմ օգտագործել Արցախից տեղահանված հայերին, դրա համար էլ այսօր նա իր դեսանտը հետ է կանչում Արցախ»,- հայտարարեց ռեժիմի հաճկատար քաղաքագետը: Այս զառանցանքի մեջբերումը շարունակելն անիմաստ է, իսկ ինչ վերաբերում է «Հայաստանի ներսում իրավիճակն ապակայունացնելու Ռուսաստանի փորձերին», ապա ուզում եմ հիշեցնել 2018-ին շատ տարածված այն արտահայտությունը, որ ողջ աշխարհում գունավոր հեղափոխությունից ապահովագրված է միայն ԱՄՆ-ը։

ՊԱՏՃԱՌՆ ԱՅՆ Է, ՈՐ ԱՅԴ ԵՐԿՐՈՒՄ ՉԿԱ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ։ 2008-ից մինչև 2018 թվական ներքաղաքական ապակայունացման ալիքի վրա օրինական իշխանության տապալման բոլոր փորձերը ձեռնարկվել են արևմտյան ուժերի կողմից: Արևմտյան կոալիցիան պահանջում է, որ Փաշինյանը վտարի 102-րդ ռազմաբազան Հայաստանից, մերկացնելով սահմանները և հայ ժողովրդին դարձնելով թուրքական ու ադրբեջանական բանակների դյուրախոցելի թիրախ: Այդ քաղաքականությունը հակասում է ժողովրդի շահերին։ Այս հարթությունում Փաշինյանի ռեժիմի տապալման հնարավորության մասին Անտինյանի ենթադրությունը միանգամայն օբյեկտիվ է և շատ տեղին, բայց բնավ ոչ Մոսկվայի, այլ արևմտյան կոալիցիայի ձեռքով, որը շտապում է դուրս բերել Հայաստանը ռուսական շահերի ոլորտից…

Գունավոր իշխանափոխություն մեր երկրում, ինչպես 2018-ին, այնպես էլ մեր օրերում, հնարավոր է միայն արևմտյան ուժերի նախաձեռնությամբ։ Բավական է հիշել, թե ինչպես էր ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը 2017 թվականի խորհրդարանում հովանավորում «Ելք» դաշինքին: 2018թ. գարնան գունավոր «հեղափոխության» հայկական ծաղրապատկերի հաղթանակի գործում Միլսի անձնական ավանդն իսկապես անգնահատելի է: Մայիսի 1-ին առաջին փորձից Փաշինյանը խորհրդարանի կողմից չընտրվեց վարչապետի պաշտոնում։ Միլսի ջանքերով մայիսի 8-ին հաջողվեց ապահովել այդ ընտրությունը։ 2018-ի մայիսյան այդ օրերին ԱՄՆ դեսպանը բառացիորեն դուրս չէր գալիս խորհրդարանի շենքից, մինչև որ հասավ Փաշինյանի ընտրվելուն…

Ռուսաստանը շատ ռեսուրսներ ունի մեր երկրում, բայց դրանք երբեք չեն գործարկվել իշխող վերնախավին տապալելու համար։ Ռուսաստանը նման փորձ չունի մեր երկրում. Հայաստանը, ավաղ, Ամերիկա չէ, որտեղ նոյեմբերյան ընտրությունների արդյունքներով Սպիտակ տուն կարող է վերադառնալ Դոնալդ Թրամփը…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ВЛАСТНЫЙ ТЕЛЕКАНАЛ НАЗВАЛ КАТОЛИКОСА АГЕНТОМ ФСБ
      2024-04-29 10:59

      Совместный отказ Еревана и Баку от карт Генштаба РФ в деле делимитации носит вполне предсказуемый и закономерный характер. Ранее российская сторона неоднократно заявляла, что делимитация возможна только на основе этих карт, однако то, что сегодня осуществляется в Тавуше совместными усилиями Пашиняна и Алиева, не есть делимитация.

    • ОППОЗИЦИЯ ОБЯЗАНА ВОСПОЛЬЗОВАТЬСЯ ВЕСОМЫМ ШАНСОМ!
      2024-04-27 11:24

      История всегда повторяется в виде фарса: когда под Пашиняном закачался стул после подписания 3-стороннего заявления 9 ноября 2020 г., то он выступил с проектом экономического развития, на реализацию которого попросил у народа 6 месяцев. Потом о проекте все забыли. На днях, поняв, что под ним опять зашатался стул, Пашинян объявил, что он и ГД "положили на стол реальную карту Армении на  ближайшие десятилетия", дескать, сегодня решается не вопрос отдельных деревень, а вопрос будущих десятилетий.  Этот фарс  никак не повлиял на уличную борьбу, которая набирает обороты…

    • "ЖЕРТВОПРИНОШЕНИЕ" ВО ИМЯ ДЕМОКРАТИИ?
      2024-04-27 10:42

      Среди "избранных" монологов Пашиняна до последнего времени лидировало обращение к народу в FB о том, что он (Никол) владеет навыками верховного главнокомандующего, и пусть никто не  сомневается в этом.  Обращение  было озвучено сразу после начала 44-дневной войны. На 2-м месте был монолог о том, что "пришло время мести со стороны народа", озвученный сразу после подписания 3-стороннего заявления 9 ноября 2020 г. Пашинян заговорил о мести, как только пришло известие о жестоком избиении в то время спикера парламента Арарата Мирзояна.

    • МИТИНГ ПО СЛУЧАЮ ДНЯ ГРАЖДАНИНА НА 27 АПРЕЛЯ НЕ ЗАПЛАНИРОВАН!
      2024-04-26 10:17

      После того, как весной 2018 г. массы поддержали антиконституционный захват власти под вывеской "революции любви и согласия", Пашинян и его команда стали общаться с народом на языке дешевых манипуляций. Самый свежий образчик - насаждение тезиса, дескать, благодаря стараниям Пашиняна, в Тавуше азербайджанцам будут сданы не 4, а 2,5 деревни. Расчет сделан на то, что жители приграничного марза придут в неописуемый восторг, возрадуются и прославят Никола! Верхушка режима делает ставку на массовую деградацию…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ